537.15
7.44
480.03
+13
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում կավելանա վերելակների սպասարկման գումարը

18:58
13 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում մինչև 20% կբարձրանա վերալակների շահագործման վճարը` մայրաքաղաքում վերելակային տնտեսության արդիականացման ծախսերը փակելու համար: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

«Երևանի վերելակային ֆոնդի արդիականացման ծրագիրը մտել է եզրափակիչ փուլ: Առաջիկա օրերին մենք կդիմենք կառավարություն` ֆինանսական մոդելի հաստատման համար: 3600 վերալակների վերանորոգման, արդիականացման և փոխարինման համար պահանջվում է 30 մլրդ դրամ», - ասաց Սարգսյանը` նշելով, որ Երևանը չի կարող հատկացնել այդ գումարը:

«Բնակարանի սեփականատերը, վերելակի համար ամսական վճարում է միջինը 1600 դրամ: Այդ գումարը կավելանա, որ նոր վերելակների ֆոնդի գումարի մի մասն ունենանք», - ասաց նա:

Հայկ Սարգսյանը նշեց նաև, որ վերելակների օգտագործման թույլատրելի ժամկետը 25 տարի է: Մայրաքաղաքի վերելակների 90 տոկոսը վաղուց հատել է այդ շեմը: 2012-2018  թվականների ընթացքում վերելակների անսարքության պատճառով գրանցվել է վեց զոհ և հինգ վիրավոր:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
24 Մայիսի 2019
Լիլի Մորտոն լքում է Women’s Club–ը (ՖՈՏՈ)
Այս մասին նա գրառում է կատարել իր Instagram Stories-ում։
18:57
22 Մայիսի 2019
Կաննի կինոփառատոնում ֆիլմ է ներկայացվել Շառլ Ազնավուրի մասին
Ֆրանսահայ լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրի կյանքի մասին վավերագրական ֆիլմ է ներկայացվել այս օրերին Ֆրանսիայում անցկացվող Կաննի կինոփառատոնում։
17:11
22 Մայիսի 2019
ՀՀ սոցիալական ապահովության ծառայությունը մեկնաբանել է թոշակառուների փաստաթղթերի հետ կապված խնդիրները
Գերատեսչությունում նշեցին նաև, որ արխիվային փաստաթղթերի բացակայության դեպքում, աշխատանքային ստաժը կարող է հաստատվել դատարանում:
16:03
22 Մայիսի 2019
Հոգևորականները տարակուսանք են հայտնում Երևանի փողոցի անվանափոխության մասին քաղաքապետարանի որոշման կապակցությամբ
Հոգևորականները տարակուսանք են հայտնում Երևանի փողոցի անվանափոխության մասին քաղաքապետարանի որոշման կապակցությամբ:
13:17
22 Մայիսի 2019
Ռուսական պարբերականը ներառել է Գառնու տաճարն աշխարհի ճարտարապետական «փյունիկների» թոփ հնգյակում
Ռուսական պարբերականը ներառել է Գառնու տաճարն աշխարհի ճարտարապետական «փյունիկների» թոփ հնգյակում:
18:57
20 Մայիսի 2019
Փարիզում կնշեն Շառլ Ազնավուրի 95–ամյակը
Փարիզի քաղաքապետարանն «Ազնավուր» հիմնադրամի հետ գործակցությամբ մեծ շանսոնիեի 95–ամյակին ընդառաջ միջոցառումներ կանցկացնի Ֆրանսիայի մայրաքաղաքում:
20:49
19 Մայիսի 2019
Մազաթափությունը կանգնեցնելու արդյունավետ միջոց
Մազաթափության խնդիրը հուզում է տարբեր տարիքի բազմաթիվ մարդկանց:
19:37
19 Մայիսի 2019
7 օգտակար նախաճաշ
Նախաճաշը սննդակարգի կարևորագույն մասն է: Ուստի այն պետք է ճիշտ և օգտակար լինի:
18:23
19 Մայիսի 2019
Ինչո՞վ է վտանգավոր քնի պակասը
Քնի պակասն իսկապես վտանգավոր է։
21:15
18 Մայիսի 2019
Հայտնի են աշխարհում ալկոհոլն առավել չարաշահող երկրները
Global Drug Survey հիմնադրամի փորձագետները վերլուծել են 36 պետությունների բնակիչների ալկոհոլային «մշակույթը»: