ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում հայտնեց փառատոնի PR մենեջեր Աննա Թավաքալյանը, Հայաստանի մայրաքաղաքում առաջին անգամն է անցկացվում նման ձևաչափի միջոցառում։
«Փառատոնին ներկայացված կլինեն Երևանի բոլոր լավագույն ռեստորանները։ Առաջին օրերը նվիրված կլինեն վարպետության դասընթացներին և հանրային դասախոսություններին, որոնք կվարեն հրավիրված օտարերկրյա հյուրեր և մասնագետներ (food բլոգերներ, մարկետինգի մասնագետներ և պրոֆեսիոնալ food լուսանկարիչներ), ովքեր մեծ փորձ ունեն գաստրոնոմիկ ոլորտում», – ասաց Թավաքալյանը։
Загружается новость ... "Лево"
Նա նշեց, որ միջոցառման երրորդ օրը Անգլիական այգում կկազմակերպվի փառատոնը, որտեղ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ միջոցառման բոլոր մասնակիցների հետ։
«Յուրաքանչյուր ռեստորան ներկայացված կլինի իր տաղավարում։ Այցելուները հնարավորություն կունենան գնել ուտեստ հատուկ գնով։ Բացի այդ, մուտքի մոտ կվաճառվեն հատուկ կարտոնե արկղեր, որոնք կօգնեն նվազեցնել պլաստիկի օգտագործումը», – ասաց Թավաքալյանը։
Փառատոնի ղեկավար Աննա Մազմանյանն իր հերթին նշեց, որ միջոցառման հյուրերն են գաստրոնոմիկ ոլորտի հայտնի մասնագետներ։
«Միջոցառման բանախոսների շարքում են ոլորտի այնպիսի մասնագետներ, ինչպիսին են Հյուսիսային Կովկասի ռեստորանատերերի և հյուրանոցատերերի ասոցիացիայի նախագահ Աննա Ելովիկովան, հայտնի գաստրոբլոգեր Աննա Ձյուբան, InStyle ամսագրի ֆոտոխմբագիր Մարիա Նազարովան, ինչպես նաև լրագրողներ, ռեստորատորներ և ոլորտի փորձագետներ», – ասաց Մազմանյանը։
Ինչպես նշեց միջոցառման կազմկոմիտեի ղեկավար Աննա Ավագյանը, փառատոնին կմասնակցի շուրջ 30 ռեստորատոր։
«Միջոցառման ընթացքում կներկայացվեն այդ ռեստորանների ճաշացանկերի լավագույն ուտեստները։ Հուսով ենք, որ ռեստորանները կպատրաստեն նոր բացառիկ ուտեստներ` մեր փառատոնի շրջանակում ներկայացնելու համար», – ասաց Ավագյանը։
Նրա խոսքով, միջոցառման մասնակիցները ոչ միայն կներկայացնեն ուտեստներ, նրանցից ոմանք կանցկացնեն նաև վարպետության դասընթացներ։
Միաժամանակ կամավորների համակարգող Աննա Խաչատրյանն ավելացրեց, որ փառատոնի հյուրերին կօգնեն հատուկ նախապատրաստված կամավորներ։
«Եթե փառատոնի հյուրերը հարցեր ունենան, նրանք կարող են դիմել կամավորներին, որոնք կլինեն հատուկ վերնաշապիկներով։ Նրանք կօգնեն ցանկացած հարցի դեպքում», – ասաց Խաչատրյանը։
«Yerevan Food Fest»–ը «Hartak» փառատոնի մի մասն է, որն արդեն հայտնի է ու սիրված երևանցիների կողմից։ Փառատոնը միավորում է ամենատարբեր թեմաներ` բարձր տեխնոլոգիաններից մինչև արվեստ։ Այն մեծ հաջողությամբ անցկացվում է արդեն երրորդ տարի։ –0–