486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ոստիկանությունը թույլ չի տա որևէ անօրինական գործողություն. Հունան Պողոսյան
12:09
01 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ անդրադառնալով քաղաքացիական անհնազանդության կոչերին, երեքշաբթի օրվանից սկսվող հանրահավաքներին, հայտարարել է, որ ոստիկանությունը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման:

Նախօրեին,  հաղորդվել էր, որ ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժումը մտադիր է վրաններ տեղադրել Ազատության հրապարակում։ Մի շարք ընդդիմադիր գործիչների միավորող «Նոր Հայաստան» շարժումը մտադիր է ձախողել դեկտեմբերի 6–ին ծրագրված սահմանադրական հանրաքվեի անցկացումը։ Երեքշաբթի օրվանից շարժումը ծրագրում է բողոքի շուրջօրյա ակցիաների անցկացում` իրազեկում ներկայացնելով Երևանի քաղաքապետարանին:

ՀՀ ոստիկանությունը կանցնի ծառայության ուժեղացված ռեժիմի ծրագրվող ցույցերի կապակցությամբ>>

«Առաջին անգամ չէ, որ այդ կոչերը հնչում են: Վերջին շրջանում դրանք ավելի ինտենսիվ են դարձել և հնչում են անհասկանալի նրբերանգներով»,-ասել է Պողոսյանը 1in.am-ին տված հարցազրույցում:
 
Հունան Պողոսյանը հնչող այդ կոչերը համարում է ընդամենը խոսքեր:

«Ոստիկանությունը տիրապետում է ամեն ինչին, և այսօր էլ համակարգող խմբի անդամ Անդրեաս Ղուկասյանը նամակ էր հղել մեզ՝ հանդիպման ակնկալիքով: Ոստիկանությունը ընդունեց նրանց հրավերը և հրավիրեց ոստիկանություն, բայց նրանք հրաժարվեցին:

Ոստիկանության գործողությունը համահունչ է լինելու օրենքի տառին և պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման: Կոչ կանեի իրենց հետևել օրենքի տառին և գործել բացառապես օրենքի շրջանակներում՝ մանավանդ մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրանք խուսափում են պատասխանատվությունից»,- ասել է  Հունան Պողոսյանը:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի: