438.63
4.38
404.42
-3
Եղանակը Երևանում
Հայ

Ողջ հմայքով. ի՞նչ հագուստով դիմավորել Շան տարին

19:40
17 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամանորյա վառ կերպարը տոնական տրամադրության երաշխիքն է։ Գեղեցիկ սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ շատ են կարևորում զգեստի, սանրվածքի ու դիմահարդարման ընտրությունը Ամանորյա գիշերը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն իր ընթերցողների համար պատրաստել է մի փոքրիկ «հուշաթերթիկ», որը կօգնի ընտրել անհրաժեշտ կերպարը Դեղին հողե շան տարին դիմավորելու համար։

Ամանորյա զգեստ

мода

Ընտրեք այնպիսի զգեստ, որը կլինի միաժամանակ գեղեցիկ ու հարմարավետ, ցանկալի է թեթև կտորներից։ Ընտրեք դեղին երանգի զգեստ, օրինակ` ծիրանագույն, բրոնզագույն և այլն։

Կորսետով, երկար ու էքստրավագանտ կերպարներն ավելի լավ է մոռանալ։ Սակայն դա չի նշանակում, որ դուք պետք է ընտրենք չափազանց հասարակ զգեստ։

Ամենևին նշանակություն չունի, թե ինչով կդիմավորեք Ամանորը` զգեստով, կոստյումով, բլուզով ու տաբատով կամ կիսաշրջազգեստով։ Դեղին հողե շունը կընդունի ցանկացած կերպար, եթե այն իրեն հոգեհարազատ լինի։

Դիմահարդարում

мода
Տարածված smoky-eyes–ը` շագանակագույն կամ սև, շոկոլադե կամ բրոնզագույն, ամենապարզ, միաժամանակ միշտ արդիական տարբերակն է Ամանորին յուրօրինակ ու խորհրդավոր տեսք ունենալու համար։ Նման դիմահարդարումը շարունակում է լինել ամենատրենդային տարբերակը տոնական առիթի համար։

Դուք կարող եք հանգիստ փորձարկումներ կատարել smoky-eyes–ի գույների հետ` օգտագործելով օրինակ մանուշակագույն–կապույտ, ոսկե կամ նուրբ դեղին երանգներ։

Չենք մոռանում նաև սլաքների մասին, որոնք սազում են աչքերի ձևին, սակայն դրանք պետք է լինեն ավելի տոնական։ Կարմիր շրթներքը կօգնի ավարտել տոնական կերպարը։ Ամանորյա երեկույթի համար ակտուալ են կարմիրի ցանկացած երանգները, սակայն ոճաբաններն ու դիմահարդարներն ավելի շատ նախընտրում են գունատ մաշկի ու կարմիր շրթներքի համադրությունը։

Դուք կարող եք օգտագործել նաև մետաղագույն ստվերանկեր և փայլեր դեմքի համար, դրանք այսօր շատ ակտուալ են և սազում են ինչպես բաց, այնպես էլ թուխ մաշկ ունեցող աղջիկներին։

Սանրվածք

мода, прически

Ամանորյա գիշերը շքեղ տեսք ունենալու համար բավարար չէ պարզապես լվանալ և հարդարել մարզերը։ Տոնական օրերին հատկապես ակտուալ է ծավալ ունեցող սանրվածքը` մի փոքր թափթփված։ Մինիմալիստական ոճի սիրահարների համար նորաձև է ցածր պոչը, միաժամանակ նման սանրվածքը պետք է լինի կատարյալ հարթ։

Եթե ցանկանում ենք ունենալ ավելի «հանգիստ» սանրվածք, ապա կարելի է նախապատվությունը տալ հերակալներին (невидимка), եզրակներին (ободок) և այլ աքսեսուարների։ Գալիք տարում ոճային են տարատեսակ հերակալները, շղթաները, սանրերը։ Մազերը կարելի է մի փոքր գզել և լաք փչել։ Նոր տարվա ունիվերսալ գույներն են բրոնզագույնն ու ոսկեգույնը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում