534.18
7.56
476.18
+31
Եղանակը Երևանում
Հայ

Վարչապետը Մասիսում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման արարողությանը (ՖՈՏՈ)

13:30
25 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Մասիս քաղաքում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Զբոսայգին և մարզահամալիրը կառուցվել են Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական կազմակերպության աջակցությամբ: 

Пашинян открытие

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել Մասիսի բնակիչներին՝ ժամանակակից զբոսայգու և մարզահամալիրի բացման կապակցությամբ:

նշվում է, որ ընտանեկան մարզահամալիրը համապատասխանում է միջազգային չափանիշներին և ներառում մինի-ֆուտբոլի, բասկետբոլի բացօթյա երկու մարզահրապարակ, մանկական հրապարակ, բակային պարապմունքների համար նախատեսված մարզական սարքավորումներով հագեցած գոտի:

Пашинян открытие

Վարչապետը ստորագրել է այն գնդակը, որով մարզահամալիրի ֆուտբոլի մարզադաշտում անցկացվում էր մինի-ֆուտբոլի առաջին մրցաշարը` ֆրանկոֆոնիայի գավաթի եզրափակիչը: Եզրափակչում Գավաթը վիճարկում էին Արարատի մարզի «Մասիս քոլեջ» և «Մարմարաշեն» թիմերը:

Пашинян открытие

Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA-ի կողմից իրականացվում են նաև երկարաժամկետ և համակարգային այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են` Մասիսի դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի ներդնումը, երիտասարդների ինքնակառավարման և նախաձեռնողական հմտությունների զարգացման նպատակով Երիտասարդական կենտրոնի ստեղծումը, ֆրանսիական թեքումով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման նախագիծը:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
23 Հուլիսի 2019
Բժիշկ Արսեն Հայրապետյանը փրկել է 4–ամյա տղային, ում չեն կարողացել օգնել արտերկրյա բժիշկները
Բժիշկ Արսեն Հայրապետյանը փրկել է 4–ամյա տղային, ում չեն կարողացել օգնել արտերկրյա բժիշկները:
11:02
23 Հուլիսի 2019
Հայերը ներառվել են ամենագեղեցիկ ազգերի ցանկում, որոնց ընտրել են տարբեր երկրների մարդիկ
Հայերը ներառվել են աշխարհի ամենագեղեցիկ ազգերի ցանկում, որոնց ընտրել են տարբեր երկրների մարդիկ։
21:15
21 Հուլիսի 2019
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Ներկայացնում ենք ամառային սննդակարգ հինգ ոսկե կանոն։
20:25
21 Հուլիսի 2019
Գինին ամենևին էլ օգտակար չէ. գիտնականներ
Գինին ամենևին էլ օգտակար չէ:
19:10
21 Հուլիսի 2019
Բժիշկները խորհուրդ են տալիս ավելացնել այս մթերքի օգտագործումն ամառային ամիսներին
Անսպասելի բացահայտում. բժիշկները խորհուրդ են տալիս ավելացնել այս մթերքի օգտագործումն ամառային ամիսներին։
17:53
21 Հուլիսի 2019
Սրտի սնունդ. Դիետա, որը կրկնակի նվազեցնում է սրտի անբավարարության առաջացման ռիսկը
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ DASH դիետան կրկնակի նվազեցնում է սրտի անբավարարության առաջացման ռիսկը:
16:41
21 Հուլիսի 2019
Հայտնի է ուռուցքային հիվանդությունների 90% առաջացման պատճառը
Ուռուցքային հիվանդությունների 90%-ն առաջանում է ծխելու պատճառով:
21:15
20 Հուլիսի 2019
Շոկոլադը կարող է պաշտպանել մահացու հիվանդությունից
Պարզվել է, որ շաբաթական երեք բաժին քաղցրը կարող է երկարացնել կյանքը։
19:05
20 Հուլիսի 2019
Ճիշտ նախաճաշի 4 գաղտնիք
Ներկայացնում ենք ճիշտ նախաճաշի 4 գաղտնիք։
17:41
20 Հուլիսի 2019
Պարզվել է կրծքագեղձի քաղցկեղի բուժման մատչելի միջոց
Գիտնականները կրծքագեղձի քաղցկեղի բուժման նոր միջոց են հայտնաբերել։
15:55
20 Հուլիսի 2019
Գրասենյակային անհարմարություններ. ինչպես ամռանը խուսափել քրտնարտադրությունից
Տարվա շոգ եղանակին առավելապես գրասենյակային աշխատողները տառապում են բարձր քրտնարտադրությունից:
14:39
20 Հուլիսի 2019
Հայտնի է Մերկելի ախտորոշումը. բժիշկներ
Առաջին անգամ Մերկելը ցնցումներ է ունեցել հունիսի 18-ին` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Բեռլինում դիմավորելիս: