+33
Եղանակը Երևանում
Հայ

Ուշադրություն` ստուգեք ձեզ մոտ եղած 10 000-դրամանոցները. բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստման և իրացման դեպք (ՎԻԴԵՈ)

17:15
23 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել Երևանում գործող դեղատներից մեկում կեղծ թղթադրամների իրացման վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամներ իրացրած անձը և թղթադրամների պատրաստման եղանակը։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացին տպարանում պատվիրել է տպագրել 10.000 դրամանոց թղթադրամներ՝ կասկած չհարուցելու համար դրանց ներքևի հատվածում նշելով՝ «տպագրված է նկարահանման համար»։ Այնուհետև նշված թղթադրամների վրայից գրառումները կտրել և կեղծ թղթադրամներն իրացրել է Երևանում և տարբեր մարզերում:

«Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են լազերային տպիչ սարքերը և 368 հատ դեռևս ոչ վերջնական տեսքի բերված 10 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածով։ Միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ թղթադրամների այլ նմուշներ հայտնաբերելու և իրացման այլ դեպքեր բացահայտելու ուղղությամբ։

Կատարվում է նախաքննություն։

Ուշադրություն․ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն նշված ԴԱ 90333076 սերիայով 10 հազար դրամանոց թղթադրամներ, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 015-56-27-24:-0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:07
20 Սեպտեմբերի 2019
Տեսանյութ է տարածվել Հերացու փողոցում ոստիկանների կողմից քաղաքացիների ծեծելու կադրերով. ոստիկանությունը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Համացանցում տեսանյութ է տարածված, իբր ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Հերացու փողոցում ծեծի են ենթարկել քաղաքացիների։
13:24
20 Սեպտեմբերի 2019
Հայ սուզորդները Վանա լճում խաչքարերի բացառիկ լուսանկար են արել (ՖՈՏՈ)
Հայ սուզորդների ակումբը հայտնել է եզակի հայտնագործության մասին:
11:51
20 Սեպտեմբերի 2019
Քարդաշյանը հրապարակել է ջերմ կադրեր երեխաների հետ. «Ես քեզ սիրում եմ, մամա» (ՎԻԴԵՈ)
Ամերիկահայ մոդել, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը երեխաների հետ ջերմ տեսանյութ է հրապարակել։
17:27
19 Սեպտեմբերի 2019
Անկախության օրվա առթիվ Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 21-ին` Անկախության օրվա առթիվ, Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ:

16:54
19 Սեպտեմբերի 2019
Դուբայի հայտնի երկնաքեր Բուրջ Հալիֆան կներկվի հայկական դրոշի գույներով (ՖՈՏՈ)
Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ։
12:26
19 Սեպտեմբերի 2019
Զգուշացում. հանրապետությունում քամու ուժգնացում է կանխատեսվում
Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ հանրապետությունում սպասվում է ուժեղ քամի:
18:33
18 Սեպտեմբերի 2019
Կաթողիկոսի Վեհարանն է վերաբացվել Էջմիածնում հիմնանորոգումից հետո (ՖՈՏՈ)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոսի վեհարանն է բացվել երեքշաբթի ռեստավրացիոն աշխատանքներից հետո։
16:58
18 Սեպտեմբերի 2019
ՌԴ Կիրովի մարզում 26–ամյա աղջիկը մահացել է` հեռախոսն իր հետ լոգարան վերցնելով
Աղջկա կյանքը ընդհատվել է անմիտ սխալի` անվտանգության կանոնների անտեսման պատճառով, ինչը, դժբախտաբար, այնքան էլ հազվադեպ երևույթ չէ:
17:11
17 Սեպտեմբերի 2019
eBay հարթակում վաճառվող Թեոդոր Աքսենտովիչին նվիրված արծաթե հուշադրամները կեղծ են. ԿԲ
ՀՀ ԿԲ-ն հայտնում է eBay-ում վաճառվող Աքսենտովիչի արծաթե կեղծ հուշադրամների մասին:
15:27
17 Սեպտեմբերի 2019
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
6-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
12:58
17 Սեպտեմբերի 2019
Հայաստանում սպասվում է գազի գնի բարձրացում. Փաշինյանը մտադիր է բանակցություններ վարել անմիջապես Պուտինի հետ
Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկա­կան կողմին:
20:30
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանը զգալի ավանդ ունի Երկրի օզոնային շերտի պահպանման գործում
Երկրի օզոնային շերտի պահպանման հարցը շատ արդիական է աշխարհում