553.68
7.45
489.85
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ուշադրություն, պարացետամոլ. ինչու՞ է այն վտանգավոր հղիների համար

10:00
05 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Եթե դուք հղի եք և աղջիկ եք սպասում, ապա չարժե հղիության ընթացքում երկարատև ընդունել պարացետամոլ, զգուշացնում են Էդինբուրգի համալսարանի գիտնականները։ Բանն այն է, որ պարացետամոլը կարող է նվազեցնել դեռ չծնված աղջիկ երեխայի վերարտադրողական ունակությունը, և երբ նա մեծանա, կարող է բախվել անպտղության խնդրի հետ, գրում է mama-likes.ru–ն։

The Telegraph–ի հաղորդմամբ, ուսումնասիրելով հղի առնետների վրա պարացետամոլի ազդեցությունը` գիտնականները հաստատել են, որ ծնված էգ առնետների ձվաբջիջների քանակն ավելի քիչ է, քան այն առնետների էգ ձագերի մոտ, որոնք չեն ընդունել պարացետամոլ։ Ինչպես հայտնի է, ձվաբջիջները ձևավորվում են իգական սեռի պտղի մոտ դեռևս ներարգանդային ժամանակաշրջանում։ Նշվում է նաև, որ նվազել են մոր արգանդում պարացետամոլի ազդեցությանը ենթարկված էգերի ձվարանների չափն ու ընդհանրապես պտղաբերությունը։

Загружается новость ... "Лево"

Այս դեղամիջոցը բացասաբար է ազդում նաև արուների վրա։ Փոքր տարիքում նրանց մոտ հայտնաբերվել է շատ ավելի քիչ բջիջ, որոնցից հետագայում զարգանում են սպերմատոզոիդներ, սակայն ավելի հասուն տարիքում արուների պտղաբերությունը վերականգնվել է։ 

Գիտնականները կարծում են, որ այս բոլոր գործընթացները կարող են տեղի ունենալ նաև կանանց մոտ, քանի որ առնետների և մարդու վերարտադրողական համակարգերը շատ նման են։ Միաժամանակ գիտնականները նշում են, որ խոսքը պարացետամոլի երկարատև ընդունման մասին է։ Դեռևս բացահայտված չէ, թե պտղաբերության վրա ինչ ազդեցություն է ունենում պարացետամոլի կարճ ընդունումը։

Պարացետամոլը սովորաբար ընդունվում է որպես ջերմիջեցնող։ Մինչև հիմա կար կարծիք, թե այն անվտանգ է հղիների համար։ Սակայն ստացված նոր տվյալները հաստատում են, որ այս դեղամիջոցը հարկավոր է ընդունել միայն ծայրահեղ դեպքերում, նվազագույն չափաբաժնով և կարճ ժամանակահատվածում։ Հղիներին խորհուրդ է տրվում խուսափել ցանկացած դեղորայքի ընդունումից, հատկապես հղիության առաջին եռամսյակում։–0–
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:12
11 Փետրվարի 2019
Փաշինյանը` համայնքների ղեկավարներին` ամեն ինչ չի սկսվելու նորից, և որևէ բան չի վերադառնալու հնին (ՎԻԴԵՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի մասնակցել է «Պետություն–համայնք գործակցության նոր ձևաչափը. ենթակառուցվածքների զարգացումը» համաժողովին։
17:25
11 Փետրվարի 2019
69–ամյա Ռիչարդ Գիրը երկրորդ անգամ հայրիկ է դարձել (ՖՈՏՈ)
69–ամյա Ռիչարդ Գիրը և նրա 35–ամյա կինը` Ալեխանդրա Սիլվան, ծնող են դարձել:
14:14
11 Փետրվարի 2019
Ջենիֆեր Լոպեսի զգեստը ցնցել է հանդիսատեսին «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսի զգեստը ցնցել է հանդիսատեսին «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ:
18:20
10 Փետրվարի 2019
Գիտնականները նախազգուշացրել են գիշերային աշխատանքի վնասի մասին
Գիտափորձի մաքրության համար գիտնականներն իրենց վրա են փորձարկումներ կատարել:
13:59
10 Փետրվարի 2019
Ուշադրություն, վտանգ. հրապարակվել են ճառագայթման ամենաբարձր մակարդակով սմարթֆոնները
Հրապարակվել են ճառագայթման ամենաբարձր մակարդակով սմարթֆոնները։
21:15
09 Փետրվարի 2019
Հրապարակվել է Դեցլի հետմահու տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է Դեցլի հետմահու տեսահոլովակը:
20:21
09 Փետրվարի 2019
Հղի ժամանակ քնի տարբեր դիրքերը կարող են հանգեցնել պտղի մահվան
Հղի ժամանակ քնի տարբեր դիրքերը կարող են հանգեցնել պտղի մահվան։
19:37
09 Փետրվարի 2019
Lady in Black. օգտատերերը հիացած են Քիմ Քարդաշյանի շքեղ զգեստով (ՖՈՏՈ)
Lady in Black. օգտատերերը հիացած են Քիմ Քարդաշյանի շքեղ զգեստով:
18:15
09 Փետրվարի 2019
Միսը փոխարինող 4 մթերք
Ներկայացնում ենք միսը փոխարինող 4 մթերք։
16:51
09 Փետրվարի 2019
«Թքած ունենալու նուրբ արվեստը». Փաշինյանը ցույց է տվել երեկոյան ընթերցանության իր հավաքածուն (ՖՈՏՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել:
10:50
08 Փետրվարի 2019
Մահացել է դերասան Սերգեյ Յուրսկին
ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին մահացել է կյանքի 84–րդ տարում:
18:22
07 Փետրվարի 2019
Վտանգավոր դիտում. հեռուստացույցի առջև երկար նստելը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ
Գիտնականները կարծում են, որ այդ խնդիրը համաճարակի ծավալներ է ստանում: