ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նշել է «Վերին Լարս» հսկիչ անցակետում առաջացած խցանումների պատճառը։
ԶԼՄ–ների հաղորդմամբ, «Վերին Լարս» հսկիչ անցակետում ռուսական կողմից առաջացել են բազմակիլոմետրանոց խցանումներ։
«Ռուսաստանից դեպի Վրաստան ուղղությամբ՝ մոտ 2 կմ, տրանսպորտային միջոցների կուտակումներ կան, որի հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են», – այսօր նշել են գերատեսչությունից։
Ստացված տեղեկատվության համաձայն՝ հայկական մեքենաների քանակը հերթում կազմում է 1/5-ը:–0–