439.41
4.47
403.94
+6
Եղանակը Երևանում
Հայ

Տղան տևական ժամանակ տեղաշարժվել, խաղացել է Դավթաշենի կամրջի վրա. նոր մանրամասներ կամրջից տղայի վայր ընկնելու մասին

17:54
06 Հունիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Դավթաշենի կամրջից 13-ամյա երեխայի ընկնելու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

13-ամյա երեխայի՝ կամրջից ընկնելու հետևանքով մահանալու ահազանգը ստացվել է 2017 թվականի մայիսի 25-ին ժամը 19։25-ի սահմաններում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվել են անհրաժեշտ գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Արդյունքում պարզվել է, որ դեպքի օրը երեխան իր երկու ընկերների հետ ժամը 17-ի սահմաններում գնացել է Հրազդանի կիրճ՝ միասին ժամանակ անցկացնելու, որից հետո ոտքով բարձրացել են Դավթաշենի կամրջի տակ, որտեղ 13-ամյա տղան կամրջի մետաղյա խաչաձև կոնստրուկցիաների վրայով քայլելիս վայր է ընկել կամրջից:

Загружается новость ... "Право"

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշենի կամուրջը և դրա հարակից տարածքների պահպանությունն ու հասարակական կարգի անվտանգության ապահովումը ՀՀ կառավարության թիվ 1008-Ն որոշմամբ իրականացվում է ՀՀ կառավարությանն առընթեր ՊՊԳՎ Մաշտոցի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից:

 Նախնական տվյալներով՝ 13-ամյա երեխան դեպքի օրը կամրջի մետաղական կոնստրուկցիաների վրա է բարձրացել կամրջի տակ գտնվող ոստիկանական հենակետի մոտից, տևական ժամանակ տեղաշարժվել, խաղացել դրանց վրա, ապա, կորցնելով հավասարակշռությունը, վայր ընկել և մահացել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ (պաշտոնեական անփութություն)` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Միաժամանակ որոշում է կայացվել քրեական գործն ուղարկել ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ ՀՔԾ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում