420.79
4.21
388.47
+13
Եղանակը Երևանում
Հայ

Թարմ մրգերը կարող են կանխարգելել ծանր հիվանդության զարգացումը

19:58
16 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանացի և չինացի բժիշկներն ապացուցել են, որ թարմ մրգերի օգտագործումը կապված է դիաբետի զարգացման ցածր ռիսկի և դրա բարդացումների հետ։

Ինչպես հաղորդում է Lenta.ru–ն, համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է PLOS Medicine ամսագրում։

Մեծ քանակությամբ թարմ միրգ օգտագործող մարդիկ ավելի հազվադեպ են բախվում դիաբետի և դրա բարդացումների հետ։ Այդ մարդկանց մոտ հիվանդության զարգացման հավանականությունը հինգ տարում նվազում էր միջինը 0,2 տոկոսով։ Դիաբետ ունեցող մարդկանց մոտ, ովքեր շատ միրգ են օգտագործում, այդ հիվանդությունից մահանալու ռիսկը հինգ տարում նվազում էր 1,9 տոկոսով։

Մասնագետները նման եզրահանգման են եկել` յոթ տարվա ընթացքում հետևելով 500 հազար մարդու կենսակերպին, ովքեր գրանցված են CKB–ի (China Kadoorie Biobank) բազայում։ Գիտնականները հետևում էին դիաբետով հիվանդ մարդկանց վիճակին, ինչպես նաև արձանագրում էին հիվանդության նոր դեպքեր։

Հեղինակների խոսքերով, չնայած, որ գոյություն ունեն բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք նվիրված են առողջության վրա թարմ մրգերի օգտագործման ազդեցության ուսումնասիրությանը, նրանց հետազոտությունն առաջինն է, որի ուշադրության կենտրոնում եղել է բացառապես դիաբետն ու դրա բարդացումները։ Գիտնականները նշում են, որ ուսումնասիրության արդյունքները հիմնականում վերաբերում են Ասիայի բնակիչներին, որտեղ դիաբետի դեպքում մարդիկ ավանդաբար սկսում են օգտագործել քիչ մրգեր։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում