ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)>>
Ֆրանսիական ռեստորանում արված տեսանյութերը հրապարակվել են Snapchat–ում, հաղորդում է lenta.ru–ն։
Տեսանյութերը հրապարակել է ամերիկացի մոդել Բելլա Հադիդը։ 20–ամյա մոդելի երկրպագուներն իրենց հերթին տեսանյութերը տեղադրել են Instagram–ում։ Ռեստորանում եղել են նաև Քենդալ Ջենները, Ջիջի Հադիդը, Ջոան Սմոլսն ու Լիլի Դոնալդսոնը։ Աղջիկներին ուղեկցել են միջոցառման աշխատակիցները։
Victoria's Secret շոուն տեղի է ունեցել նոյեմբերի 30–ին Փարիզում։ Հայտնի է, որ միջոցառումից առաջ մոդելները հետևում են խիստ դիետայի և ակտիվորեն զբաղվում են սպորտով։
Victoria's Secret ընկերությունը զբաղվում է կանացի ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների և կոսմետիկ միջոցների արտադրությամբ։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Օհայո նահանգում։ Ընկերության առաջին ցուցադրությունն անցկացվել է 1995 թ.–ին։–0–