536.6
7.56
476.68
+29
Եղանակը Երևանում
Հայ

Շառլ Ազնավուրը մասնակցել է Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացմանը

10:53
15 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Ապրիլի 13-ին Ժնևի Թրամբլե զբոսայգում (Parc Trembley) Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մասնակցությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշատակի Լապտերներ» հուշահամալիրը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

«Բրոնզաձույլ տասը մետր բարձրության լամպերից բաղկացած հուշակոթողը, որը ֆրանսահայ անվանի արվեստագետ Մելիք Օհանյանի ստեղծագործությունն է, շվեյցարահայ համայնքի նվերն է Ժնև քաղաքին՝ ի նշան ժնևցիների և հայերի համատեղ պատմական հիշողության», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Загружается новость ... "Лево"

Ժնևի քաղաքապետարանի կողմից կազմակերպված բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին և ելույթով հանդես եկան Ժնևի քաղաքապետ Ռեմի Պագանին, Ժնևի 2014-15 թթ. քաղաքապետ, ներկայիս՝ մշակութային հարցերով փոխքաղաքապետ Սամի Կանաանը, Ժնևի Հանրաապետության և կանտոնի պետական խորհրդի անդամ Անտոնիո Օջերսը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, վերջիններս ընդգծեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի կարևոր նշանակությունը հավաքական բռնությունների դեմ մղվող պայքարում՝ հարգանք տուրքի մատուցելով խոցված ժողովուրդների իրավունքներին և չսպիացած հիշողություններին։

«Շվեյցարիայում Հայաստանի դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանն իր խոսքում ընդգծեց, որ հայերի և ժնևցիների համատեղ պատմական հիշողությունն ու Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Հիշատակի լապտերների տեղադրումը Ժնևի՝ մարդու իրավունքների միջազգային մայրաքաղաքի հանձնառություն է՝ հանուն հիշողության իրավունքի, հանուն մարդկության դեմ գործած ոճիրների ու ժխտողականության դեմ շարունակական պայքարի», - նշվում է հաղորդագրությունում:

Նա խորհրդանշական համարեց, որ հուշակոթողի բացումը տեղի է ունենում ՄԱԿ-ի կարևորագույն երկու փաստաղթերի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության ոճրի կանխարգելման կոնվենցիայի հոբելյանական՝ յոթանասուներոդ տարում: Հասմիկ Տոլմաջյանը նշեց, որ հուշակոթողի տասնամյա հարկադրական դեգերումներն արտացոլում են հայ ժողովրդի մազապուրծ զավակների անցած ուղին՝ միևնույն ժամանակ վերստին ընդգծելով պետության կողմից իրականացվող ժխտողականության քաղաքականության վտանգավորությունը», - նշվում է հաղորդագրությունում:

 ՀՀ ներկայացուցիչը հույս հայտնեց նաև, որ քսաներորդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Լապտերները հիշատակի վայր կդառնան բոլոր զանգվածային բռնությունների անշիրիմ զոհերի ժառանգների համար:-0-

 

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:11
16 Հուլիսի 2019
Գագիկ Սուրենյանն էլ շոգից «ծերացավ» (ՖՈՏՈ)
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը միացել է Facebook–ում տարածվող ֆլեշմոբին։
18:59
15 Հուլիսի 2019
Զախարովան` Հայաստանի մասին Սոլովյովի հաղորդման ժամանակ. «բնակչության հյուրընկալությունը սահմաններ չի ճանաչում» (ՎԻԴԵՈ)
Մարիա Զախարովան «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի եթերում մեկնաբանել է իր այցը Հայաստան։
16:42
15 Հուլիսի 2019
24-ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում:
14:29
15 Հուլիսի 2019
#Armenia հեշթեգով. Արարատի լուսանկարը National Geography Travel–ում հանգեցրել է բուռն բանավեճի (ՖՈՏՈ)
#Armenia հեշթեգով. Արարատի լուսանկարը National Geography Travel–ում բուռն բանավեճի առիթ է դարձել։
10:41
15 Հուլիսի 2019
Քիմ Քարդաշյանը կատարել է որդու խնդրանքը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը կատարել է որդու խնդրանքը:
21:15
14 Հուլիսի 2019
Հայտնի է առողջության համար շոկոլադի անվնաս չափաբաժինը
Առանց առողջությանը վնաս հասցնելու ամեն օր կարելի է օտագործել մուգ շոկոլադի սալիկի կեսը:
19:20
14 Հուլիսի 2019
Ուզու՞մ եք նիհարել. գինի և շոկոլադ օգտագործեք
Ավելորդ քաշից ազատվելու արտասովոր մեջոցը ներկայացրել են Թագավորական քոլեջի բրիտանացի գիտնականները
17:55
14 Հուլիսի 2019
Կեֆիր, շիլաներ և անսպասելի մթերքներ. սննդաբանը նշել է այն սննդամթերքները, որ կարելի է ուտել քնելուց առաջ
Բժիշկները խորհուրդ չեն տալիս քնելուց անմիջապես առաջ ուտել
16:49
14 Հուլիսի 2019
Չելյաբինսկի «Այբոլիտը». անասնաբույժ Կարեն Դալլաքյանը փորձում է փրկել 3 ամսական վագրիկին, ում վնասել է վանդակ ներխուժած գողը (ՎԻԴԵՈ)
Չելյաբինսկի «Այբոլիտը». անասնաբույժ Կարեն Դալլաքյանը փորձում է փրկել 3 ամսական վագրիկին, ում վնասել է վանդակ ներխուժած գողը:
13:30
14 Հուլիսի 2019
Դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել
Առավոտից համացանցում տեղեկություն է տարածվել ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան վերաբերյալ:
21:15
13 Հուլիսի 2019
Մկաններ մարզելն ուղղակիորեն կապված է առողջության հետ. գիտնականներ
Սթրեսը, պասիվ կենսակերպը և սխալ սնվելն ուղղակիորեն կապված են թույլ մկանների հետ:
20:20
13 Հուլիսի 2019
Հայտնաբերվել է շոկոլադի նոր ու շատ օգտակար հատկություն
Փորձագետները հայտնաբերել են շոկոլադի նոր ու շատ օգտակար հատկություն։