478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+34
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում նախատեսված «Սառույցի արքաները» սառցե շոուն հետաձգվում է Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ
01:24
15 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 20–ին Երևանում նախատեսված «Սառույցի արքաները» սառցե շոուն տեղափոխվում է 2016 թ.–ի մարտի 5–ին Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «SHOWSTAR» ընկերության տնօրեն Սոնա Թանանյանը։

Ավելի վաղ ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն նշել էր, որ սառցե շոուի ժամանակ երևանցիները կտեսնեն նոր ծրագիր, որի շրջանակում շեշտադրում կարվի հայկական երաժշտության վրա։

«Շոուին մասնակցում էին Ֆրանսիայի քաղաքացիներ` Բրայան Ժուբերը, Մարի–Պիեր Լերեն, Գիոնի Սոբատերը։ Ցավոք, թիմը չի կարող գալ առանց շոուի առաջատար մասնակիցների։ Մենք ցավակցում ենք Ֆրանսիայի բոլոր քաղաքացիներին և խնդրում ենք իրավիճակին փոխըմբռնումով մոտենալ», – ասաց Թանանյանը։

Նա նաև նշեց, որ շոուի տոմսերի վաճառքի շարունակվում է, իսկ ձեռք բերված բոլոր տոմսերն ուժի մեջ են մինչև մարտի 5–ը։

Նախօրեին ուշ երեկոյան Փարիզում և նրա արվարձաններից մեկում մի շարք ահաբեկություններ և կրակոցներ էին գրանցվել։ Վերջին տվյալներով` զոհվել է 128 մարդ, ավելի քան 300–ը գտնվում են հիվանդանոցներում, որոնցից 80–ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Ահաբեկիչները գրոհներ են կազմակերպել Փարիզի տարբեր կետերում։ Մեծ թվով զոհեր են գրանցվել «Բատակլան» համերգասրահում, որտեղ ահաբեկիչները պատանդ են վերցրել հանդիսատեսին։ Այնտեղ սպանվել է մոտ հարյուր մարդ։ Բացի այդ, մահապարտները պայթյուններ են կազմակերպել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում։ Զինված գրոհայինները գնդակահարել են մի քանի սրճարանների և ռեստորանների այցելուների։

Ահաբեկությունների համար պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:07
24 Օգոստոսի 2017
ԱՄՆ–ում հրապարակվել է 5–ամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանի դատավճիռը
Համապատասխան վճիռն ընդունել է Լոս Անջելեսի Գերագույն դատարանը։
17:37
23 Օգոստոսի 2017
Երևանը ծափողջույններով է դիմավորել աշխարհի իր չեմպիոններին (ՖՈՏՈ)
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծափողջույններով են դիմավորել հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին:
15:36
23 Օգոստոսի 2017
Հայտնի թուրք խոհարարը ցնցել է Instagram–ը հայկական երաժշտության ուղեկցությամբ կատարած պարով (ՎԻԴԵՈ)
Տեսանյութն արդեն դիտել է ավելի քան 4,5 մլն մարդ, ինչն առաջացրել է ադրբեջանցի օգտատերերի վրդովմունքը։
15:13
23 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը հուզել է երկրպագուներին երեխաներով և արևի խավարմամբ (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը երեխաների` Նորթի և Սեյնթի հետ հուզիչ լուսանկար է հրապարակել:
20:24
22 Օգոստոսի 2017
Երևանն առաջ և այսօր
Այս լուսանկարներում Հայաստանի մայրաքաղաքի պատմությունն է։
16:23
22 Օգոստոսի 2017
Հայտնի է ըմբիշ Միհրան Հարությունյանի հարսանիքի օրը
Միհրան Հարությունյանի ներկայացուցիչ Արթուր Գալստյանը պատմել է մարզիկի առաջիկա ծրագրերի մասին։
20:57
21 Օգոստոսի 2017
Սերժ Թանկյանի կինը հուզիչ շնորհավորանք է հղել ամուսնուն (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի կինը` Անժելա Մադաթյանը, շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ:
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում: