ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական «Кубань 24» պարբերականը ներառել է Գառնու տաճարն աշխարհի ճարտարապետական «փյունիկների» թոփ հնգյակում
«Հին հայկական հեթանոսական տաճարը գտնվում է համանուն գյուղի մոտակայքում` Ազատ գետի ափին: Այն կառուցել է Տրդատ Ա թագավորը մ.թ. I դարում: Տաճարն աշխարհի հնագույն կուլտային կառույցներից մեկն է», - գրել են վարկանիշի հեղինակները:
Ցանկում ներառվել են նաև Գերմանիայի Քյոլնի տաճարը, Ճապոնիայի Կինկաքու-Ջի տաճարը, Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարը, ինչպես նաև Իտալիայի Մոնտեկասինոյի աբբայությունը:-0-