+28
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)

11:00
05 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին, ով կատարել է հայկական «Խղճա ինձ» երգը և «Ամենը, ինչ դու կարող ես» համաշխարհային հիթը։

Պողոսյանը «Մենամարտեր» կոչվող փուլում երգերը կատարել է Պելագեայի թիմի մյուս մասնակից Լադիսլավ Բուբնարի հետ:

Загружается новость ... "Лево"

«Ֆանտաստիկ, փայլուն կատարում, բացառությամբ առաջին մասի, որն ուղղակի հանճարեղ էր», - չկարողանալով զսպել հուզմունքը` ասել է Ալեքսանդր Գրադսկին:

Ժյուրիի մյուս անդամ Լեոնիդ Ագուտինը նշել է, որ նա պարզապես հայտնվել է հեքիաթում։

«Այն, ինչ որ դուք անում եք, ուղղակի հանճարեղ է: Ինչ հանգիստ է հնչում ձեր ձայնը», - ասել է Ագուտինը:

Իր հիացմունքը չի կարողացել զսպել նաև Դիմա Բիլանը:

«Սա այն եզակի կատարումներից էր, որը տպավորեց ինձ: Մինչ այս պահը ես հպարտանում էի Շերի և Ռամազոտիի կատարումով: Իսկ այժմ հպարտ եմ, որ դու՝ Պելագեա, համախմբեցիր այս երկու մարդկանց, ես հիացած եմ տեմբրով ու ջերմությամբ», - ասել է Բիլանը:

Ամենադժվարը Պելագեայի դրությունն թր, ով պետք է ընտրություն կատարեր:

«Սա աստվածային էր, և դուք արեցիք դա: Ես շատ էի անհանգստանում, որ պետք է ընտրություն կատարեմ: Կան կանոններ և հանգամանքներ: Մեկ ամիս անց լույս աշխարհ կգա նոր մարդ: Ես գիտեմ, թե որքան կարևոր է լիովին նվիրել քեզ այդ գործընթացին: Հուսով եմ, որ դու կհամաձայնես ինձ հետ: Մասնակցությունը կշարունակի Լադիսլավ Բուբնարը», - հայտարարել է երգչուհին:

Անահիտ Պողոսյանը դրսևորեց բացառիկ տոկունություն և լավատեսություն:

«Ես չեմ լացելու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծի բոլոր կազմակերպիչներին: Ես ինքս մտածում էի հրաժարվել մասնակցությունից հաջորդ փուլից հետո, քանի որ հղիության 9-րդ ամսում եմ: Կծննդաբերեմ, ու ամեն ինչ լավ կլինի», - ասել է Պողոսյանը:

Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Պելագեային` խոստանալով, որ կշարունակի երգել։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:27
19 Սեպտեմբերի 2019
Անկախության օրվա առթիվ Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 21-ին` Անկախության օրվա առթիվ, Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ:

16:54
19 Սեպտեմբերի 2019
Դուբայի հայտնի երկնաքեր Բուրջ Հալիֆան կներկվի հայկական դրոշի գույներով (ՖՈՏՈ)
Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ։
12:26
19 Սեպտեմբերի 2019
Զգուշացում. հանրապետությունում քամու ուժգնացում է կանխատեսվում
Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ հանրապետությունում սպասվում է ուժեղ քամի:
18:33
18 Սեպտեմբերի 2019
Կաթողիկոսի Վեհարանն է վերաբացվել Էջմիածնում հիմնանորոգումից հետո (ՖՈՏՈ)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոսի վեհարանն է բացվել երեքշաբթի ռեստավրացիոն աշխատանքներից հետո։
16:58
18 Սեպտեմբերի 2019
ՌԴ Կիրովի մարզում 26–ամյա աղջիկը մահացել է` հեռախոսն իր հետ լոգարան վերցնելով
Աղջկա կյանքը ընդհատվել է անմիտ սխալի` անվտանգության կանոնների անտեսման պատճառով, ինչը, դժբախտաբար, այնքան էլ հազվադեպ երևույթ չէ:
17:11
17 Սեպտեմբերի 2019
eBay հարթակում վաճառվող Թեոդոր Աքսենտովիչին նվիրված արծաթե հուշադրամները կեղծ են. ԿԲ
ՀՀ ԿԲ-ն հայտնում է eBay-ում վաճառվող Աքսենտովիչի արծաթե կեղծ հուշադրամների մասին:
15:27
17 Սեպտեմբերի 2019
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
6-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
12:58
17 Սեպտեմբերի 2019
Հայաստանում սպասվում է գազի գնի բարձրացում. Փաշինյանը մտադիր է բանակցություններ վարել անմիջապես Պուտինի հետ
Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկա­կան կողմին:
20:30
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանը զգալի ավանդ ունի Երկրի օզոնային շերտի պահպանման գործում
Երկրի օզոնային շերտի պահպանման հարցը շատ արդիական է աշխարհում
17:06
16 Սեպտեմբերի 2019
Փաշինյան. Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 5 հազար քաղաքացի, թափուր է 7488 աշխատատեղ
Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի Վանաձորում անցնող մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հայաստանի զբաղվածության ոլորտի վիճակը:
21:15
15 Սեպտեմբերի 2019
Աշնանային դիմակ դեմքի հիանալի տեսքի համար
Ներկայացնում ենք աշնանային դիմակի բաղադրատոմս դեմքի հիանալի տեսքի համար։
20:25
15 Սեպտեմբերի 2019
2 հիանալի բաղադրիչներով ըմպելիքն ակնթարթորեն կիջեցնի ճնշումը
Արյան բարձր ճնշման դեպքում սովորաբար ուժեղ, ծակող գլխացավ է առաջանում: