526.4
7.25
475.99
+34
Եղանակը Երևանում
Հայ

Քաո ՞ս, թե ՞ ճգնաժամ. ինչ է կատարվում քաղաքային տրանսպորտի հետ. Քաղաքացիների դժգոհությունները և քաղաքապետարանի արձագանքը

16:14
12 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրներն օրեցօր վատթարանում է` երևանցիները ենթադրում են, որ երթուղայինների և ավտոբուսների թիվը նկատելիորեն կրճատվել է: Դրա պատճառով մարդիկ հաճախ ստիպված են երկար սպասել տրանսպորտի ժամանմանը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը փորձում է պարզել պատճառները` զրուցելով մի քանի քաղաքացիների հետ և ստանալով քաղաքապետարանի ներկայացուցիչների մեկնաբանությունը:

Անորակ սպասարկում և խափանումներ

Մասնավորապես, ծայրամասերի բնակիչները դժգոհում են, որ ստիպված են տրանսպորտ սպասել կես ժամ-մի ժամ և մեկ-երկու անգամ փոխել տրանսպորտը` տուն հասնելու համար:

«Մեր ավտոբուսն արդեն մեկ ամիս է` ինչ ժամանակին չի գալիս: Բազմիցս զանգահարել ենք քաղաքապետարան, մեզ պատասխանում են, որ երթուղային ավտոբուսների թիվն աճել է: Չենք հավատում»,- վրդովվում է Ավան համայնքի բնակչուհին:

Աջափնյակում ապրող կինն իր հերթին նշեց աշխատանքային օրվա վերջում տրանսպորտի չափազանց բեռնվածությունը:

«Գրեթե մեկ ժամ տրանսպոտ սպասողների թիվն այնքան է մեծանում, որ արդեն երկու կանգառից ավտոբուսն այնքան է լցվում, որ կանգնել հնարավոր չէ: Էլ չեմ խոսում միկրոավտոբուսների մասին»,- ասաց նա:

Քաղաքի կենտրոնում մարդիկ դժգոհում են ոչ միայն տրանսպորտի անդադար ուշացումներից, այլ նաև ցածրորակ սպասարկումից:

«Բազմաթիվ երթուղայիններում մաշված են նստատեղերը, որոշները նույնիսկ պատռված են: Դռները կոտրված են, հաճախ իրենց իրենց են բացվում ամեն կտրուկ կանգառի ժամանակ»,- ասաց գործակալության զրուցակիցը:

Կոլապսի սպառնալիք

Դժգոհներ կան նաև միկրոավտոբուսների վարորդների թվում: Նրանցից մեկը «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին հայտնեց, որ տրանսպորտային միջոցների պակասի պատճառն ավտոպարկի տեխնիկական մաշվածությունն , իսկ տերերը կարծում են, որ նորոգման իմաստ չկա:

«Տրանսպորտային միջոցներից շատերը մասնավոր են, և վազքի համար մուծվում է որոշակի գումար. Քանի որ, ինչպես ասում են, քաղաքապետարանը մտադիր է փակել շատ երթուղիներ, շատ վարորդներ հրաժարվում են դուրս գալ գործի», - ասաց նա:

Ըստ նրա, վերջին մեկ տարվա տարվա ընթացքում հասարակական տրանսպորտի կեսից ավելի վարորդներ թողել են աշխատանքը, և դա սկսնակների ամբողջական բացակայության դեպքում, իսկ արդեն տարեվերջին տրանսպորտային միջոցների քանաքը կարող է կրկնակի կրճատվել:

«Նոր միկրոավտոբուսներ պետք է գնի կամ փոխադրող ընկերությունը, կամ ինքը` վարորդը: Սակայն մասնավորի համար գնումը դառնում է անհեռանկարային. մարդիկ չեն վերցնի ապառիկ, եթե 2-3 տարի հետո քաղաքապետարանը կարող է արգելել երթուղին», - հայտարարեց մյուս վարորդը:

Հիշեցնենք, որ դեռ փետրվարին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ 2020 թ.-ին բազմաթիվ մայրաքաղաքային տրանսպորտային օպերատորներ կբախվեն միկրոավտոբուսների շահագործման լուրջ խնդրի հետ, ինչը վկարող է նոր հարված լինել Երևանի տրանսպորտային ցանցի համար։

Նա խոստովանել է, որ ամեն օր Երևանը սպասարկում է մոտ 900 տրանսպորտային միջոցներ, սակայն ոչ բոլորն են համապատասխանում շահագործման տեխնիկական պահանջներին:

Քաղաքապետարանը խոստանում է

«Նովոստի-Արմենիա» գործակալության հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից հավաստիացրել են, որ տրանսպորտային խնդիրները բացառապես կապված են վարորդների արձակուրդային շրջանի հետ և կարգավորվեն մինչև օգոստոսի 25-ը:

«Իրավիճակը կփոխվի, երբ բոլոր վարորդները վերադառնան արձակուրդներից: Քաղաքապետարանը մտադիր է ապահովել մայրաղաքաղը տրանսպորտի նույն քանակությամբ, ինչ եղել է մինչև արձակուրդները: Անհրաժեշտության դեպքում կշահագործենք պահուստային միջոցները», - հայտնել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանելով հասարակական տրանսպորտի վարորդների` գործից մասսայական ազատման հնարավորությունը, քաղաքապետարանից նշել են, որ տեղեկություն չունեն դրա մասին:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:52
23 Օգոստոսի 2019
Նոր աղբամանների մեծ խմբաքանակն արդեն Երևանում է (ՖՈՏՈ)
600 նոր աղբաման երեկ երեկոյան հասավ Երևան։
13:18
22 Օգոստոսի 2019
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

11:28
21 Օգոստոսի 2019
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում և երեք մարզերում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում և երեք մարզերում։
19:25
20 Օգոստոսի 2019
Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակի դեպք. հոսպիտալացվել է 10 քաղաքացի
Գեղարքունիքի մարզում հոսպիտալացվել է 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ:
18:45
20 Օգոստոսի 2019
Հայաստանում սոցցանցերի թոփ ամենատարածված էջերը. ում են հետևում հայ օգտատերերը (ՎԻԴԵՈ)
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է հայ հանդիսատեսի շրջանում ամենատարածված ռեսուրսների ցանկը:
17:12
20 Օգոստոսի 2019
ՀՀ վարչապետը նոր խորհրդական ունի (ՖՈՏՈ)
Վարչապետը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք:
13:09
20 Օգոստոսի 2019
ՌԴ–ում հայրը, քիչ էր մնում, նետեր 5 ամսական երեխային պատուհանից (ՎԻԴԵՈ 18+)
Պատուհանից դուրս երեխային թափահարող տղամարդն ավելի քան 10 դատվածություն ունի։
12:00
20 Օգոստոսի 2019
«Պոբեդա» լոուքոսթերը հերքել է Գյումրիում օդանավի կոշտ վայրէջքի տեղեկությունը
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել:
10:31
20 Օգոստոսի 2019
Դուեյն Ջոնսոնը և նրա հայ սիրելին պաշտոնապես ամուսնացել են (ՖՈՏՈ)
Ամերիկացի դերասան և շոումեն Դուեյն Ջոնսոնը և նրա քաղաքացիական կինը, հայազգի երգչուհի Լորեն Խաշիանը, պաշտոնապես գրանցել են հարաբերությունները։
13:43
19 Օգոստոսի 2019
Հայաստանն առաջատարն է ռուս զբոսաշրջիկների համար ամենատարածված ուղղությունների շրջանում
Հայաստանն արդեն երկրորդ ամառ աննդմեջ զբաղեցնում է արտասահմանյան ուղղությունների առաջին տեղը ռուս զբոսաշրջիների համար:
10:46
19 Օգոստոսի 2019
Քաջալերվեք. շոգը չի նահանջելու նաև այս շաբաթ
Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում։
21:07
18 Օգոստոսի 2019
Lifting և սպիտակեցում. հիանալի դիմակ դեմքի համար
Այս արդյունավետ դիմակը կօգնի բացել մաշկի գույնը`մաքրելով և միաժամանակ ձգելով այն։