ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի դի է հայտնաբերվել Երևանի տներից մեկում։
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, ժամը 11:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 6ա շենքի բնակարաններից մեկի սանհանգույցի դուռը փակ է, քաղաքացին ներսում չի արձագանքում դռան թակոցներին։
Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են սանհանգույցի դուռը և հատակին անգիտակից վիճակում ընկած հայտնաբերել են՝ 1940 թ. ծնված Ա. Ա.-ին, այնուհետև բժիշկները արձանագրել են քաղաքացու մահը: -0-