483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետը նշել է Ամանորին սննդային թունավորման հիմնական պատճառները
13:52
28 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության Հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանը երկուշաբթի նշել է Ամանորին սննդային թունավորման հիմնական պատճառները։

Նրա խոսքով` տոներին սննդային թունավորման հիմնական պատճառն աղցաններն են։

««Ռիսկի խմբում» են նաև միսն ու մսամթերքը, կաթը, կաթնամթերքը, պատրաստի ճաշատեսակները, ձուկն ու ձկնամթերքը», – նշեց Հունանյանը։ 

Նա ավելացրեց, որ այս մթերքներն անհրաժեշտ է պահել համապատասխան պայմաններում։

Արագ փչացող մթերքները պետք է անպայման պահել սառնարանում։

«Օրինակ, ընդունված նորմերով, մայոնեզով կամ թթվասերով աղցանները թույլատրվում է պահել սառնարանում 6 ժամից ոչ ավել, իսկ առանց մայոնեզի և թթվասերի աղցանները` 12 ժամից ոչ ավել», – ընդգծեց Հունանյանը։

Նա նաև ավելացրեց, որ տոնական օրերին չպետք է չարաշահել ալկոհոլը, գազավորված և էներգետիկ ըմպելիքները։ Նրա խոսքով` յուղոտ կերակուրների հետ խորհուրդ չի տրվում օգտագործել ալկոհոլ, ինչպես նաև օսլա պարունակող մթերքներ։

«Բարեբախտաբար, նախորդ տարի տոնական օրերին սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել։ Արձանագրվել էին միայն աղեստամոքսային խանգարման դեպքեր», – նշեց Հունանյանը։

Նա նշեց, որ սննդային թունավորումներ կարող են առաջանալ նաև տարբեր մթերքներ օգտագործելու դեպքում։

«Այդ պատճառով ես խորհուրդ եմ տալիս մթերքներն օգտագործել առանձին, փոքր չափաբաժնով։ Հարկավոր է խուսափել նաև տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից։ Սակայն, եթե դրանք, այնուամենայնիվ, պատրաստվել և օգտագործվում են, ապա հարկավոր է դրանք եռացնել 20–30 րոպեի ընթացքում», – ավելացրեց Հունանյանը։

Նրա խոսքով` 2015 թ.–ին Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի 15 դեպք, ինչի հետևանքով տուժել է 26 մարդ (մահացու դեպք չի գրանցվել), սնկային թունավորման 35 դեպք, ինչի հետևանքով տուժել է 47 մարդ, որից 15–ը` երեխաներ (մահացու երկու դեպք)։ Բացի այդ, անցնող տարում գրանցվել է  սուր աղիքային ինֆեկցիայի բռնկման ութ դեպք, որից տուժել է 206 մարդ։

Հունանյանն ընդգծեց, որ 2014 թ.–ի համեմատ` սննդային թունավորումների դեպքերի թիվն ավելացել է։ Մասնավորապես, 2014 թ.–ին գրանցվել էր բոտուլիզմի 9 դեպք և 11 տուժած, սնկային թունավորման 27 դեպք և 36 տուժած ու մահացու մեկ դեպք, սուր աղիքային ինֆեկցիայի 5 դեպք և 21 տուժած։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
10 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներին ձնաբուք է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
19:15
10 Դեկտեմբերի 2016
Մահացել է հայտնի ռեժիսոր Սերգեյ Միքայելյանը
94 տարեկանում Սանկտ Պետերբուրգում կյանքից հեռացել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Միքայելյանը:
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։