ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է փղիկը շտապում օգնել իր վարժեցնողին, ով խեղդվում է վարար գետում։
Թայլանդի Փղերի այգում նկարահանված տեսանյութը հրապարակվել է YouTube–ի elephantnews ալիքում։
Պարզվել է, որ 42–ամյա կանադացի Դարիկ Թոմսոնը (Darrick Thomson), ով կենդանիներ է վարժեցնում, պարզապես ձևացրել է, թե խեղդվում է։
«Այս ամենը վկայում է այն մասին, որ եթե մենք կենդանիների նկատմամբ սիրով ենք վերաբերվում, նրանք միշտ նույն կերպ կհատուցեն մեզ», – նշվում է տեսանյութի նկարագրության մեջ։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում