ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Պետության կողմից աջակցության բացակայությունը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանին հաջողվեց յուրացնել հայկական տոլման, ուրբաթ մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպության ղեկավարի տեղակալ Ռուզաննա Նահապետյանը։
Դեկտեմբերին կկայանա ՅՈՒՆԵՍԿՕ–Ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի մասնակիցները այլ հարցերից զատ կքննարկեն Ադրբեջանի առաջարկը, որը վերաբերում է տոլմայի բաղադրատոմսը «Ստեղծագործության, սովորույթների և ծեսերի հայտնի ձևերի ցանկում» ներառելուն։ Այդ երկրի ներկայացուցիչները ցանկանում են ներկայացնել տոլման որպես իրենց ազգային ճաշատեսակ։
«Հիմա արդեն դժվար է ինչ–որ բան փոխել, սակայն մենք պետք է ավելի զգոն լինենք, որպեսզի Ադրբեջանը չփորձի նույնն անել հայկական այլ ազգային ճաշատեսակների հետ», –ասաց Նահապետյանը ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, Հայաստանում անցկացված տոլմայի փառատոնը լրջորեն անհանգստացրել է Ադրբեջանին, որը փորձել է մեծ գումար ներդնել ու յուրացնել այդ ճաշատեսակը։
Նա հավանական համարեց, որ Ադրբեջանը կփորձի յուրացնել հայկական այլ ազգային ճաշատեսակները։
«Նրանք շատ ցավոտ ընդունեցին այն փաստը, որ լավաշը ճանաչվեց հայկական։ Մեր մեղքն այն է, որ մեր ճաշատեսակների մասին խոսելիս չենք նշում «հայկական» բառը», – ասաց Նահապետյանը։
ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական հանձնաժողովի նիստում կքննարկվի Հայաստանի առաջարկը` նյութական մշակութային ցանկում ներառել «Քոչարի» պարը։
Դեռ 2014 թվականին լավաշը պաշտոնապես ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգություն ցուցակում։ Լավաշից բացի, ներկայացուցչական ցանկում են ներառվել նաև կատարումները դուդուկ հայկական երաժշտական գործիքով (2008 թ.), հայկական խաչքարերի ստեղծման սիմվոլիկան ու վարպետությունը (2010 թ.) և «Սասունցի Դավիթը» հայկական միջնադարյան էպոսը (2012 թ.)։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում