ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Չինացի գիտնականներն ապացուցել են, որ կոֆեինը նվազեցնում է մկների մարմնի զանգվածն ախորժակի վրա ճնշում գործադրելու և նյութափոխանակության ժամանակ էներգիայի ծախսի ավելացման միջոցով։ Մասնագետները կարծում են, որ այս եզրահանգումներն ճշմարիտ են նաև մարդկանց համար։
Загружается новость ... "Лево"
Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում, հաղորդում է lenta.ru-ն։
Գիտնականները հետևել են նեյրոնային ուղիներին, որոնք մասնակցում են ախորժակի ճնշման գործում, երբ օրգանիզմը կոֆեին է ստանում։
Փորձագետները պարզել են, որ կոֆեինը նպաստում է օքսիտոցինի արտադրմանը, որը նյութափոխանակության հզոր կարգավորիչն է։
Հեղինակները նշում են, որ գիտափորձի ժամանակ կրծողներին ներարկվել են կոֆեինի չափազանց բարձր չափաբաժիններ (60 միլիգրամ մարմնի 1կգ զանգվածի դեպքում), որոնք մարդու համար հավասար են օրական 24–36 բաժակ սուրճի այն դեպքում, երբ խորհուրդ է տրվում օրական օգտագործել 400 միլիգրամից ոչ ավել։–0–