435.71
4.38
404.37
+7
Եղանակը Երևանում
Հայ

Պարզ կանոններ բնության գրկում հանգիստը առանց հետագա առողջական խնդիրների վայելելու համար

18:16
15 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ամռանը բնության գրկում և լողափերում հանգիստը նախընտրողները պետք է հետևեն մի քանի պարզ կանոնների` առողջության հետ կապված անախորժ հետևանքներից խուսափելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է մի քանի պարզ կանոն, որոնց հետևելու դեպքում բնության գրկում կազմակերպված հանգիստը կանցնի առանց հետագա առողջական խնդիրների։

Եվ այսպես...

Անհրաժեշտ է շուտ փչացող մթերքը տեղափոխել և պահել սառնարան-պայուսակներում։ Խորհուրդ չի տրվում գնել անհայտ ծագման միս-մսամթերք և շուտ փչացող այլ մթերք այն վայրերից, որոնք նախատեսված չեն առևտրի համար և չունեն համապատասխան ուղեկցող փաստաթուղթ: Խորհուրդ չի տրվում նաև վերցնել կաթնամթերք, ապխտած մթերք, ձու և կրեմային հրուշակեղեն, քանի որ դրանք նպաստավոր միջավայր են մանրէների բազմացման համար:

отдых, лето, море, пляж

Բնության գրկում հանգստանալիս անհրաժեշտ է խմելու համար օգտագործել շշալցված ջուր, կերակրատեսակների պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքների համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն):

отдых, пикник

Խորհուրդ է տվում ամբողջ սնունդը, մինչև ուտելը, ուտելու ժամանակ և հետո պաշտպանել միջատներից, կրծողներից և այլ կենդանիներից, որոնք հիվանդածին մանրէների փոխանցողներ են: Հարկավոր է սնունդը պահել լավ փակվող տարաներում կամ փաթեթավորել պոլիէթիլենային թաղանթներով կամ նրբաթիթեղով:

Բնության գրկում պատրաստվող խորովածի համար պետք է օգտագործել պատրաստի փայտածուխ, սննդի համար՝ միանվագ օգտագործման ափսեներ և այլ պարագաներ:

отдых, лето, море, пляж

Նախընտրելի է խորովածի համար օգտագործել անյուղ միս, այն պատրաստել անմիջապես օգտագործելուց առաջ: Պետք է հիշել, որ մանղալի վրա պատրաստված միսը միշտ չէ, որ անվտանգ օգտագործման համար: Միսը համարվում պատրաստ, եթե կտրելիս չի հոսում արյունային հեղուկ: Խորովածի մսի պատրաստման ժամանակ խորհուրդ է տրվում առատորեն օգտագործել համեմունքներ՝ կարմիր և սև պղպեղ, մանանեխ, քրքում, ուրց և այլն, քանի որ դրանք որոշ չափով օժտված են ախտահանող հատկություններով:

отдых, лето, море, пляж

Եվ վերջում, անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով: Ձեռքերը, սպասքը, միրգն ու բանջարեղենը լվանալ խմելու ջրով: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված
19:54
30 Հունվարի 2024
«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
16:03
26 Հունվարի 2024
Ի՞նչ կլինի մարմնի հետ միայն հնդկաձավար ուտելու դեպքում (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք տեսանյութ, որի օգնությամբ կարելի է հասկանալ, թե ինչ կլինի մարմնի հետ հնդկաձավար ուտելու դեպքում․ ՎԻԴԵՈ
21:15
24 Հունվարի 2024
9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար
Մեր առողջությունը հիմնականում կախված է նրանից, թե ինչ ենք ուտում, իսկ դիետան ազդում է մեր մաշկի վիճակի վրա