ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ուսումնասիրությունը հաստատել է, որ պանրի օգտագործումը կարող է օգնել այն մարդկանց, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ։
Загружается новость ... "Лево"
Կոպենհագենի համալսարանի գիտնականները համեմատել են 15 տղամարդու մեզի նմուշները, ովքեր երկու շաբաթվա ընթացքում օգտագործել են միայն կաթ և պանիր։ Արդյունքում, կաթ կամ պանիր օգտագործած տղամարդկանց ստամոքսում զգալիորեն փոխվել է մանրէների բաղադրությունը, գրում է
fithacker.ru–ն։
Պանիր օգտագործած տղամարդկանց ստամոքսում առկա էր ավելի մեծ թվով ճարպաթթու, որը պայքարում է բորբոքման դեմ և կարող է ավելացնել էներգիայի քանակը։ Այդուհանդերձ, գիտնականները զգուշացնում են, որ պանրի օգտագործումը պետք է լինի չափավոր։–0–