539.06
7.43
478.4
+32
Եղանակը Երևանում
Հայ

Odnoklassniki.ru սոցցանցի օգտատերը շանտաժի միջոցով հարկադրել է անչափահասին սեռական հարաբերություններ ունենալ իր հետ

13:40
21 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ անչափահասին սեքսուալ բնույթի գործողություններին և սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու համար. ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում կանխվել է առավել ծանր հետևանքների առաջացումը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1996թ. ծնված երիտասարդին՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալուն, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու համար:

«2019թ. մայիսի 3-ին Երևանի բնակիչ անչափահասը, ծնողի ներկայությամբ, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «Համադասարանցիներ» սոցիալական կայքի անհայտ օգտատերը շանտաժի միջոցով հարկադրել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ և իր հետ ունենալ սեռական հարաբերություններ՝ տեղյակ լինելով իր անչափահաս լինելու հանգամանքի մասին», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը, որը կատարվել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ), որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե և ընդունվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է 1996թ. ծնված երիտասարդ:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ երիտասարդը «Համադասարանցիներ» սոցիալական կայքում քողարկված անուններով գրանցել է երկու էջեր և դրանց միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել անչափահաս աղջկա հետ:

«Փոխադարձ շփման ընթացքում նա տեղեկացել է, որ աղջիկը 14 տարեկան է, սակայն շարունակելով կայքի միջոցով շփվել նրա հետ՝ համոզել և նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարները: Հիշյալ լուսանկարներն ստանալուց հետո երիտասարդը հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան, ներգործել նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել և պահանջել իր հետ սեռական հարաբերություններ ունենալ», - նշվում է հաղորդագրությունում:

Բացի այդ, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ երիտասարդն աղջկանից պահանջել է նաև կատարել սեքսուալ բնույթի այլ գործողություններ, այդ ամենը տեսանկարել և տեսանյութն ուղարկել իրեն՝ սպառնալով հիշյալ պահանջները չկատարելու դեպքում նշված լուսանկարներն ուղարկել նրա ծնողներին և հարազատներին՝ այդկերպ անչափահասին հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ և կատարել սեքսուալ բնույթի գործողություններ:

«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասով (անձին սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ և 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները, որը կատարվել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը», - հայտնում է քննչական կոմիտեից:

Նախաքննությունը շարունակվում է:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:49
17 Հունիսի 2019
Եփրիկյանն ու Վարնավան ուրախ ժամանակ են անցկացնում Երևանում (ՎԻԴԵՈ)
Եփրիկյանն ու Վարնավան ուրախ ժամանակ են անցկացնում Երևանում:
11:06
17 Հունիսի 2019
Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը հրապարակել են իրենց առաջնեկի լուսանկարը (ՖՈՏՈ)
Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը հրապարակել են իրենց առաջնեկի լուսանկարը:
20:25
16 Հունիսի 2019
4 մթերքներ, որոնք արագացնում են դեմքի ծերացումը. բժիշկ
Սննդային սովորություններն անպայման արտացոլվում են դեմքին և կարող են նպաստել վաղաժամկետ ծերացմանը:
19:27
16 Հունիսի 2019
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից։
21:15
15 Հունիսի 2019
Քիմ Քարդաշյանը հրաժարվել է կենդանիների մորթուց (ՖՈՏՈ)
Քարդաշյանն իր Instagram-ում հայտնել է, որ հրաժարվել է կենդանիների մորթուց` հօգուտ արհեստական անալոգների:
19:15
15 Հունիսի 2019
Հավկիթները ևս մեկ օգտակար հատկություն ունեն
Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են հավկիթների նոր օգտակար հատկությունը:
18:20
15 Հունիսի 2019
Կենսաբանները հայտնաբերել են տաք սուրճի նոր օգտակար հատկությունները
Կենսաբանները հայտնաբերել են տաք սուրճի նոր օգտակար հատկությունները:
15:39
15 Հունիսի 2019
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
19:44
13 Հունիսի 2019
«Երբեք այսքան երջանիկ չէր». Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը միացել են
Բրեդ Փիթը և Ջենիֆեր Էնիսթոնն առաջին անգամ հանգստյան օրերն անցկացրել են իտալական վիլլայում։
11:40
13 Հունիսի 2019
Երևանում թունավորվել են հարսանիքի ընդհուպ մինչև հարյուրավոր մասնակիցներ
Թունավորվել են հարսը, փեսան, նրանց մայրերը, հարսի քույրը, բազմաթիվ այլ հարազատներ ու մտերիմներ:
11:07
13 Հունիսի 2019
Պուտինի ՀՀ այցի ժամանակ քննարկվելու է ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքի հարցը
Մեքենաների մաքսատուրքը հնարավոր է չբարձրանա կամ շատ չնչին բարձրանա:
10:48
13 Հունիսի 2019
ԳեոՊրոՄայնինգը ֆինանսավորեց ամառային լողավազանի վերակառուցումը Արարատի մարզում
Նախագծի շրջանակում Ընկերությունը վերանորոգեց 450քառ․մ․ մակերեսով լողավազանը: