+23
Եղանակը Երևանում
Հայ

Մթերքներ, որոնք կարող են գլխացավ առաջացնել

11:16
24 Սեպտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սթրես, հոգնածություն, ջրազրկություն, սրանք այն երեք հիմնաքարերն են, որոնք կարող են դառնալ հանկարծակի առաջացած գլխացավի պատճառ: Իրավիճակը կարող են վատացնել նաև այլ գործոններ, օրինակ, բարձր ձայները, սակայն կա ևս մի գործոն, որի մասին երկրագնդի մարդկանց 90 տոկոսը նույնիսկ չի մտածում: Խոսքը ուտելիքի և խմիչքի մասին է, որոնք իրենց մեջ պարունակվող քիմիական նյութերի միջոցով կարող են կառավարել հորմոնների արտազատումը կամ այլ միջոցով ազդել մեր ինքնազգացողության վրա: Իհարկե, այստեղ ամեն ինչ շատ անհատական է, չէ՞ որ միևնույն ուտելիքը տարբեր մարդիկ տարբեր կերպ են յուրացնում:

Ամեն դեպքում, steaklovers.menu կայքը ներկայացնում է 6 մթերք, որոնցից հարկավոր է խուսափել, եթե հաճախ եք տառապում գլխացավից կամ միգրենից:

1. Հնորակ պանիր

сыр

Պանրի այդ տեսակները` չեդերը, կամամբերը, կապույտ կամ շվեցարական պանիրը թեև շատ ախորժելի տեսք ունեն, սակայն գերհագեցած են տիրամին ամինաթթվով: Տիրամինը հիմնականում նորմալ յուրացվում է օրգանիզմի կողմից, սակայն դրա քայքայման համար անհրաժեշտ ֆերմենտի պակասի դեպքում ամինաթթուն կարող է կուտակվել արյան մեջ՝ հանգեցնելով ճնշման բարձրացման: Բացի այդ, ենթադրվում է, որ այդ նյութը կապ ունի սթրեսի հորմոն համարվող նորադրենալինի արտազատման հետ, ինչը արյան ճնշման բարձրացման հետ միասին հանգեցնում է գլխի համար տհաճ հետևանքների: Եթե, այդուհանդերձ, դուք պատրաստ չեք լիովին հրաժարվել պանրի այս տեսակներից, ապա կարելի է ընտրել պակաս հնորակ տեսակներ, քանի որ ժամանակի ընթացքում տիրամինի քանակը միայն ավելանում է:

Վերամշակված միս և ձուկ

Колбаса сосиски мясные изделия мясопродукты

Պահածոյացված ձուկը կամ վերամշակված միսը պարունակում են ավելի շատ տիրամին, քան թարմ մսամթերքը: Երշիկեղենը, սալյամին, նրբերշիկը, մարինացված ձուկը և նույնիսկ խավիարը կարող են հանգեցնել միգրենի սրացման: Իրավիճակը բարդանում է վերամշակված մսի մի շարք տեսակներում նիտրատների և նիտրիտների մեծ քանակությամբ: Դրանք նպաստում են արյունատար անոթների պատերի լայնացման , ինչը ավելացնում է արյան հոսքը դեպի ուղեղ, իսկ որոշ մարդկանց համար դա բավարար է սուր գլխացավ ունենալու համար:

3. Թթու կաղամբ կամ կիմչի

квашеная капуста

Թե՛ ռուսական, թե՛ կորեական ազգային այս կերակրատեսակները պարունակում են մեծ քանակությամբ տիրամին, որն առաջանում է այդ կերակրատեսակների պատրաստման ժամանակ, ինչը բավականին երկար է տևում։

4. Սուրճ

кофе

Չնայած որ կոֆեինը ներառված է անոթները նեղացնող բազմաթիվ դեղերի բաղադրության մեջ, որոշ մարդիկ սուրճին, թեյին և կոֆեինով հարուստ այլ խմիչքներին լիովին այլ որակներ են վերագրում: Սակայն գիտնականները վստահեցնում են, որ սուրճն ինքն իրենով գլխացավ չի առաջացնում, սակայն դրանից կտրուկ  հրաժարվելը կամ ընդմիջում անելը լիովին կարող են հանգեցնել միգրենի նոպաների: Ընդ որում, օրական նորմա է համարվում 200 մգր կոֆեինը կամ օրը մի քանի 200 մլ բաժակ սուրճը:

5. Գինի

вино

Եթե տեսականորեն բոլորս գիտենք, որ գինի ըմպելուց հետո հաջորդ առավոտ մարդու ինքնազգացողությունը վատանում է, ապա  քչերը գիտեն դրա պատճառը: Նախ, գինին, ինչպես և ողջ ալկոհոլը մեծ քանակությամբ ջուր են դուրս բերում օրգանիզմից: Երկրորդ, կարմիր գինին պարունակում է խաղողի կեղևից ստացվող ֆլավոնոիդներ տեսակի աղաղանյութ, որոնք գինուն հաղորդում են նրան բնորոշ չոր և տտիպ համը: Հենց դրանք էլ հիմնականում ազդում են առավոտյան ինքնազգացողության վրա գլխուղեղում որոշ քիմիական նյութերի մակարդակի փոփոխության պատճառով: Լավ նորությունն այն է, որ միգրենի ռիսկը կարելի է նվազեցնել` ընտրելով ավելի քիչ քանակությամբ աղաղանյութ պարունակող գինի, օրինակ` կաբերնե կամ մերլո:

6. Չորացրած կամ շատ հասած պտուղներ

Изюм

Չորացրած կամ պարզապես չափից շատ հասած միրգը և բանջարեղենը ևս պարունակում են մեծ քանակությամբ տիրամին: Բացի այդ, «ջրազրկված» մրգերը կամ հատապտուղները, օրինակ չամիչը կամ խուրման պարունակում են կոնսերվանտ սուլֆիտ, որը չնայած դեռ ուղղակիորեն չեն կարողանում կապել գլխացավի հետ, սակայն այն մեծ կասկածի տակ է: Այնպես որ, եթե միգրենի նոպաների ընդմիջման ժամանակ ցանկանաք գնումներ անել, ապա մի՛ զլացեք և ընթերցեք բաղադրությունը ու ցուցակում սուլֆիտ հայտնաբերելու դեպքում թողեք մթերքը խանութում: -0- 


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:27
19 Սեպտեմբերի 2019
Անկախության օրվա առթիվ Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 21-ին` Անկախության օրվա առթիվ, Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ:

16:54
19 Սեպտեմբերի 2019
Դուբայի հայտնի երկնաքեր Բուրջ Հալիֆան կներկվի հայկական դրոշի գույներով (ՖՈՏՈ)
Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ։
12:26
19 Սեպտեմբերի 2019
Զգուշացում. հանրապետությունում քամու ուժգնացում է կանխատեսվում
Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ հանրապետությունում սպասվում է ուժեղ քամի:
18:33
18 Սեպտեմբերի 2019
Կաթողիկոսի Վեհարանն է վերաբացվել Էջմիածնում հիմնանորոգումից հետո (ՖՈՏՈ)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոսի վեհարանն է բացվել երեքշաբթի ռեստավրացիոն աշխատանքներից հետո։
16:58
18 Սեպտեմբերի 2019
ՌԴ Կիրովի մարզում 26–ամյա աղջիկը մահացել է` հեռախոսն իր հետ լոգարան վերցնելով
Աղջկա կյանքը ընդհատվել է անմիտ սխալի` անվտանգության կանոնների անտեսման պատճառով, ինչը, դժբախտաբար, այնքան էլ հազվադեպ երևույթ չէ:
17:11
17 Սեպտեմբերի 2019
eBay հարթակում վաճառվող Թեոդոր Աքսենտովիչին նվիրված արծաթե հուշադրամները կեղծ են. ԿԲ
ՀՀ ԿԲ-ն հայտնում է eBay-ում վաճառվող Աքսենտովիչի արծաթե կեղծ հուշադրամների մասին:
15:27
17 Սեպտեմբերի 2019
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
6-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
12:58
17 Սեպտեմբերի 2019
Հայաստանում սպասվում է գազի գնի բարձրացում. Փաշինյանը մտադիր է բանակցություններ վարել անմիջապես Պուտինի հետ
Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկա­կան կողմին:
20:30
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանը զգալի ավանդ ունի Երկրի օզոնային շերտի պահպանման գործում
Երկրի օզոնային շերտի պահպանման հարցը շատ արդիական է աշխարհում
17:06
16 Սեպտեմբերի 2019
Փաշինյան. Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 5 հազար քաղաքացի, թափուր է 7488 աշխատատեղ
Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի Վանաձորում անցնող մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հայաստանի զբաղվածության ոլորտի վիճակը:
21:15
15 Սեպտեմբերի 2019
Աշնանային դիմակ դեմքի հիանալի տեսքի համար
Ներկայացնում ենք աշնանային դիմակի բաղադրատոմս դեմքի հիանալի տեսքի համար։
20:25
15 Սեպտեմբերի 2019
2 հիանալի բաղադրիչներով ըմպելիքն ակնթարթորեն կիջեցնի ճնշումը
Արյան բարձր ճնշման դեպքում սովորաբար ուժեղ, ծակող գլխացավ է առաջանում: