ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. 8-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 2-ին ժամը 10:00-ից մինչև 18:00 կդադարեցվի Երևանի` Նոր-Նորք վարչական շրջանի Թոթովենց փողոցի և Մոլդովական փողոցի 12, 14, 15 համարների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:–0–