ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Comedy Club ռեզիդենտներ Միխայիլ Գալուստյանն ու Ալեքսանդր Ռևան միացել են վտանգավոր kikichallenge–ին։
Իր հայտնի Բաբա Շուրայի կերպարով Ռևան դուրս է ցատկում մեքենայից շարժման ընթացքում և սկսում է պարել` մեքենայի շարժմանը զուգահեռ։
«Այսօր Բաբա Շուրան հիանալի տրամադրություն ունի, որով նա ցանկանում է կիսվել իր ընկերների հետ...#кикичеллендж», – Instagram–ում հրապարակված տեսանյութի տակ գրել է Գալուստյանը։–0–