ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հունվարի 23-24-ին, 25-ի գիշերը հանրապետության տարածքում անտիցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ինչպես Facebook–յան իր էջում հաղորդում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը, Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում առավոտյան սպասվում է նաև մառախուղ:
Օդերևութաբանի կանխատեսմամբ, հունվարի 25-ի երեկոյան ժամերից մինչև հունվարի 28-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում:
Հունվարի 25-ի երեկոյան ժամերից, հունվարի 26-28-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում և լեռնանցքներում`բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
«Օդի ջերմաստիճանը մինչև հունվարի 25-ը էապես չի փոխվի, իսկ հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով, այնուհետև մինչև հունվարի 28-ը կմնա անփոփոխ», – հայտնում է Սուրենյանը։
Երևանում հունվարի 24-25-ը օդի ջերմաստիճանը գիշերը կանխատեսվում է -14...-16, ցերեկը` -5...-7, հունվարի 26-28-ի գիշերը` -5...-7, ցերեկը` -1....-3 աստիճան։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում