ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Մերձմոսկվայում ֆերմերներից մեկը որոշել է պահել բավականին արտասովոր մի կենդանի` ուղտ։ Միգուցե կենդանին արևահարվել է կամ նրան վատ են կերակրել, սակայն օրերից մի օր ուղտը դադարել է լինել բարի` դառնալով իսկական արյունախում։ Առանց որևէ պատճառի նա կծել է իր տիրոջ ձեռքը, ընդ որում մինչև արմունկ։
Загружается новость ... "Лево"
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 21–ին, հաղորդում է
«Կոմսոմոլսկայա պրավդան»։ Փաստի առթիվ ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում։
Անասնաբույժները պետք է պարզեն, թե ինչ է պատահել կենդանու հետ։ Մասնագետները կհետազոտեն ուղտին և կորոշեն` ինչ պետք է անել նրա հետ։ Իսկ 42–ամյա տերը դեռ երկար բուժում պետք է անցնի, տղամարդու ձեռքը փրկել չի հաջողվել, այն անդամահատել են։–0–