ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գիտնականների միջազգային խումբը հաստատել է, որ 35 տարեկան և ավելի բարձր տարիքում հայր դառնալը կարող է վտանգավոր լինել սերունդների համար։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the Royal Society ամսագրում, հաղորդում է spbdnevnik.ru–ն։
Загружается новость ... "Лево"
Գիտնականներն ուսումնասիրել են տարիքային փոփոխությունների ազդեցությունը սերունդների վերարտադրողական ունակության վրա։ Մասնագետները եկել են եզրահանգման, որ տարիքի հետ բեղմնավորման ժամանակ ավելանում է մուտացիաների ռիսկը, և դա ազդում է հաջորդ սերունդների վերարտադրողականության վրա։
Հետազոտության ընթացքում վերլուծվել են 1,4 մլն մարդու առողջական վիճակի, նրանց մոտ ծնված երեխաների թվի մասին տվյալներ, հաշվի է առնվել նաև նրանց մահանալու տարիքը։ –0–