ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Այսօրվանից գործարկվում են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային կենտրոնի հարակից տարածքում տեղադրված տեսախցիկները, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ճանապարհային ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ հանրապետությունում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2016 թվականի մարտի 29-ից գործարկվելու են Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի 3 հասցեի հարևանությամբ («Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնին հարակից տարածք) տեղադրված տեսախցիկները:
«Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–