ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Այսօր առավոտյան մահացել է հայ ժողովրդի մեծագույն զավակ, օրինակելի հայրենասեր և բարերար Լևոն Հայրապետյանը։ Թող հողը թեթև լինի։ Երբեք չենք մոռանա Լևոն Հայրապետյանին և նրա ժառանգությունը», – գրել է նա։
Լրագրող Վահե Ավանեսյանը Facebook–յան էջում ևս հաստատել է այս տխուր լուրը։
«Ինձ հողին հանձնեք ծնողներիս կողքին...», սա Լևոն Հայրապետյանի վերջին ցանկությունն էր։ Նա կյանքից հեռացավ այսօր առավոտյան, նա ընդամենը 68 տարեկան էր», – գրել է Ավանեսյանը։
Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949 թ.–ին Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։
Նա սկզբում աշխատել է որպես լրագրող այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են «Կոմսոմոլսկայա պրավդան» և «Սոբեսեդնիկը», ինչպես նաև «Սովրեմեննիկ» հրատարակչային տանը, այնուհետև սկսել է զբաղվել բիզնեսով։
Հայրապետյանը հետխորհրդային շրջանի խոշորագույն բարերարներից էր։ Նա հիմնել է «Լևոն Հայրապետյան» հիմնադրամը, որն աջակցում է երիտասարդ ընտանիքներին։ Հայրապետյանը ներառվել է հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչների տասնյակում։
Նրա նախագծերն իրականացվել են Ստեփանակերտի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000–2002 թվականներին վերակառուցվել է 13 դարի Գանձասար վանքական համալիրը, որն այսօրվա Ղարաբաղի ամենաբարեկարգ սրբավայրերից մեկն է։
Նա նաև մեծ գումարներ է ներդրել Գանձասարի մոտ գտնվող Վանք գյուղի ենթակառուցվածքները զարգացման համար. կառուցվել է ժամանակակից փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոցներ։ Հայրապետյանն իր վրա է վերցրել նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասար վանական համալիրի մոտակայքով։
2007 թվականին նա ֆինանսավորել է 2,5 մլն խ քմ տարողությամբ ջրամբարի կառուցումը Մարտակետի շրջանում գտնվող Խաչեն գետի վրա։ 26 մետր բարձրությամբ մայն մի ամբարտակի կառուցման համար բարերարը վճարել է 7 մլն դոլար։
2008 թ.–ին նա դարձել է «Արցախյան մեծ հարսանիքի» նախաձեռնողն և հովանավորը, որի շրջանակում ամուսնացավ 675 զույգ։
2012 թ.–ին Լևոն Հայրապետյանը նախաձեռնություն է իրականացրել և ֆինանսավորել ռազմական ուսումնարանի կառուցումը Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում, որտեղ կտեղակայվի նաև գործող ռազմական գիմնազիան։
2008 թ.–ին տնտեսության զարգացման գործում նշանակալի ներդրման համար ԱՀ նախագահի կողմից Հայրապետյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
Կյանքի վերջին տարիներին Հայրապետյանը դատական հետապնդումների մեջ էր`կապված հափշտակության գործի հետ։ 2014 թ.–ի հուլիսի 15–ին Հայրապետյանը ձերբակալվել էր ԱԴԾ–ի աշխատակիցների կողմից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկությունների բաժնետոմսերի հափշտակման կասկածանքով։ Նա կալանավորվել էր, ավելի ուշ նրա նկատմամբ կիրառել էր տնային կալանք։
2016 թ.–ի Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը Հայրապետյանին մեղավոր էր ճանաչել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմետևի մորից` Թամարա Իզմեստևայից 700 հազար դոլար հափշտակելու համար։ Նա դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման։ Դատարանը տուժողի օգտին Հայրապետյանից առգրավել էր նաև 20 850 մլն ռւբլի։
Ինչպես պարզվել էր քննության ընթացքում, գործարարը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ միասին Թամարա Իզմեստիևայից վերցրել էր 700 հազար ռուբլի որդու դատավճռի մեղմման հարցում աջակցելու համար, սակայն չէր կարողացել էական ազդեցություն գործել դատավճռի վրա։
Ավելի ուշ պաշտպանությունը բողոքարկել էր դատավճիռը և խնդրել էր արդարացնել Հայրապետյանին։ Բացի այդ, հաղորդվում էր, որ նա տառապում է մի շարք հիվանդություններով։ Հայրապետյանը տեղափոխվել էր «Матросская тишина» քննչական մեկուսարան։ Սակայն 2016 թ.–ի հունիսին Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական էր ճանանչել Հայրապետյանի նկատմամբ կայացված դատավճիռը։ –0–