482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Մի շարք լրագրողական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի կապակցությամբ
21:06
08 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` պահանջելով ուսումնասիրել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ լրագրողների իրավունքների խախտման և ԶԼՄ–ների ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնության դեպքերը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, արձանագրվել են այդ իրադարձությունը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների բազմաթիվ խախտումներ՝ ֆիզիկական բռնություններ, օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստեր։

«Ցավոք, կրկնվեց այն ամենը, ինչը Հայաստանում տեղի է ունեցել բազմիցս. ընրությունների և հանրաքվեների ժամանակ ահագնանում են հարձակումներն ու ճնշումները լրագրողների վրա, որովհետև նրանք կարող են խախտել այն ուժերի «խաղաքարտերը», որոնք խտրականություն չեն դնում միջոցների մեջ և «հաղթանակ» են ապահովում ընտրակաշառքների, կեղծիքների, չարաշահումների հաշվին», – նշվում է հայտարարության մեջ։ 

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ՀՀ դատախազության տարածքային տարբեր ստորաբաժանումները ուղարկել են ԶԼՄ-ների հրապարակումներն ու իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդումները ոստիկանության համապատասխան բաժինններ՝ նյութեր նախապատրաստելու համար։

ԵԽԽՎ առաքելությունը մի շարք բացթողումներ է նշում Հայաստանի սահմանադրական հանրաքվեում>>

«Բայց մեր դիտարկումներն ու փորձը ցույց են տալիս, որ այդ քայլերը, որպես կանոն, ձևական բնույթ են կրում և արդյունք չեն տալիս։ Մենք՝ ներքոստորագրյալներս, վրդովմունք արտահայտելով արձանագրված բռնությունների և լրագրողական աշխատանքի խոչընդոտման փաստերի վերաբերյալ, պահանջում ենք հանրաքվեն նախաձեռնած իշխող կուսակցությունից  բացատրություններ տալ երկրի հասարակությանը լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների և խոչընդոտումների վերաբերյալ», – նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները կոչ են արել ոստիկանությանը մանրակրկիտ և անաչառ հետաքննություն իրականացնել արձանագրված փաստերի առնչությամբ` բացառելով իմիտացիոն մոտեցումները։

Հայտարարության տակ ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին «ինտերնյուս»), լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Հանրային լրագրության ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և ուրիշներ։

Դեկտեմբերի  6–ին Հայաստանում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ Ընդդիմությունը հայտարարում է քվեարկության ընթացքում գրանցված բազմաթիվ կեղծիքների մասին իսկ իշխանությունները նշում են, որ խախտումները չեն կարող ազդել վերջնական արդյունքների վրա։ ԿԸՀ–ի նախնական տվյալներով` սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել ընտրողների 63,35 տոկոսը, դեմ` 32,35 տոկոսը։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: