ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Կլինիկական մահ» բժշկական հասկացողության շուրջ շատ են խոսակցություններն ու ենթադրությունները, որոնք երբեմն շատ անհավանական են և անհեթեթ։ Սակայն այս երևույթը մինչև հիմա մանրակրկիտ ուսումնասիրված չէ, ինչի պատճառով էլ շատ են խոսակցություններն ու հերյուրանքները։
Նյու Յորքի համալսարանի գիտնականներն ԱՄՆ–ում և Եվրոպայում անցկացրել են մանրակրկիտ և երկարատև հետազոտություն` կլինիկական մահվան վիճակում հայտնված երկվորյակների մասնակցությամբ։ Նրանց մոտ արձանագրվել է սրտի կանգ, սակայն հետո նրանց կրկին վերադարձրել են կյանքի, գրում է
nesam.net.ua–ը։
Загружается новость ...
"Право"
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։ Գիտափորձին մասնակցած մարդիկ տեսել են բժիշկներին և բուժքույրերին, հիշել են բուժանձնակազմի խոսակցությունը և ներկայացրել են տեղի ունեցածի այնպիսի դետալներ, որոնք չէին կարող իմանալ այլ աղբյուրներից։
Բժիշկները ևս հաստատել են հիվանդանոցում տեղի ունեցած բոլոր դրվագները և իրադարձությունների մանրամասները, որոնց մասին պատմել են «այն աշխարհում» գտնվող հիվանդները։
Գիտնականները դեռ չեն կարողանում բացատրել նման ֆենոմենը, չէ՞ որ ըստ բժշկական և բիոքիմիական կանոնների` սրտի կանգի հետ դադարում է նաև ուղեղի գործունեությունը, որը շատ զգայուն է թթվածնային քաղցի նկատմամբ։
Գիտափորձի ընթացքում հավաքված տեղեկությունները մանրակրկիտ վերլուծությունից և փաստերի համադրումից հետո կօգնեն գիտնականներին բացատրել փաստացի մահից հետո կյանքին վերադառնալու ֆենոմենը։ –0–