480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը հասարակության համախմբում է պահանջում. Աշոտյան
16:52
27 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է հասարակական լայն ճակատի ձևավորում, ուրբաթ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» թեմայով համաժողովի ընթացքում։

Նախարարի խոսքով` անհնար է պայքարել կոռուպցիայի դեմ կոնկրետ մեկ գերատեսչության կամ կազմակերպության մակարդակում, այնպես որ, եթե հասարակությունը չի կիսում պետության դիրքորոշումն այդ պայքարում, ապա կոռուպցիայի արմատավորումը բավականին դժվարանում է։

«Հայաստանում հասարակությունը հանդուրժողաբար է մոտենում կոռուպցիային։ Ներկայացնեմ ուսանողների օրինակը, որոնց որոշ մասը հետաքրքրված է քննություն ստանալ «այլընտրանքային» ճանապարհով։ Եվ ոչ մի նախարար կամ օրենք չի կարող փոխել իրավիճակը, եթե չփոխվի մարդկանց ընկալումը։ Հարկավոր է ձևավորել կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մշակույթ», – ընդգծեց նախարարը։

 Աշոտյանի խոսքով` այս համաժողովը բացառիկ է նրանով, որ այստեղ հավաքվել են տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք, այսպես թե այնպես, աշխատում են այս ոլորտում։

Նա նշեց, որ Կրթության և գիտության նախարարությունն այդ կազմակերպությունների հետ համաձայնեցրել է քննարկման թեմաները «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը կրթական ոլորտում» զեկույցի հիման վրա։

 «Որոշ խնդիրներ զեկույցում սխալ են ներկայացված, սակայն այս աշխատանքը կատարել են մի խումբ պրոֆեսիոնալներ և մենք չենք կարող անտեսել դա։ Հակառակը, մենք ցանկանում ենք կթրության ոլորտում ստեղծել պլատֆորմ, որը կհամախմբի կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մեր ջանքերը», – նշեց նա։

ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն իր հերթին հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը կշտկվի, մասնավորապես, կվերանայվեն մոտեցումները, ուղղություններն ու նպատակները։ Անցյալում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություններն ընդգրկում էին ոլորտների լայն շրջանակ և նախատեսված կետերի իրականացումը հաճախ չէր երևում։

 «Կառավարությունը ջանքեր կգործադրի առողջապահության, կրթության, ֆինանսների և ոստիկանության ոլորտներում կոռուպցիայի արմատավորման ուղղությամբ», – ասաց նա։

Հայաստանը զբաղեցրել է 94–րդ տեղը 174 երկրների շրջանում «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ–2014» զեկույցում, որը հրապարակվել է Transparency International ոչ կառավարական կազմակերպության կողմից։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ: