438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Խորհուրդներ երիտասարդ ծնողներին. ինչպե՞ս դադարեցնել երեխայի հիսթերիան

17:35
22 Հոկտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Յուրաքանչյուր ծնող կյանքում գոնե մեկ անգամ առնչվել է երեխայի հիսթերիկ պահվածքի հետ։ Երեխան լացում է, ճչում, ընկնում գետին, նետում խաղալիքները. նման վարքագիծը հաճախ մեզ փակուղի է գցում։ Ի՞նչ կարելի է ձեռնարկել, ինչպե՞ս վարվել նման իրավիճակում։

Վազել երեխայի մոտ, թե՞ ձևացնել, որ ոչինչ չի պատահել։ Իսկ ի՞նչ անել, եթե նման բան է տեղի ունենում հասարակական վայրում։

Սկզբում պետք է ուշադիր լինել երեխայի վարքագծի հարցում և սովորել տարբերել իսկական հիսթերիան հասարակ կամակորությունից, երբ երեխային պարզապես անհրաժեշտ է մեր ուշադրությունը, կամ նա ուզում է ամեն կերպ հասնել իր ուզածին, գրում է bienhealth.com–ը։

Հաճախ նման վարքագիծը  դառնում է պատասխան ծնողների ձգտմանը, ովքեր ցանկանում են կատարել իրենց զավակի բոլոր քմահաճույքներն ու ցանկությունները։

Որքա՞ն հաճախ է եղել նման իրավիճակ, երբ մենք` մեծահասակներս, պատրաստ ենք երեխային տալ ցանկացած բան միայն թե նա դադարի լացել։ Սակայն դա սխալ է։ Որքան շատ ենք մենք կատարում փոքրիկի քմահաճույքներն, այնքան ավելի կամակոր է նա դառնում։

Հարկավոր է փոքրիկին հստակ ներկայացնել մեր դիրքորոշումը, հակառակ դեպքում նման վարքագիծը կդառնա սիստեմատիկ։ Երեխան պետք է մեկընդմիշտ հասկանա, որ արցունքներով և հիսթերիայով ոչնչի չի հասնի։

Սակայն հիսթերիաներին ընդհանրապես ուշադրությունը չդարձնելը վտանգավոր է։ Չէ՞ որ անդադար լաց լինելուց նա կարող է պարզապես խեղդվել։ Երբեմն հարկավոր է պարզապես գրկել փոքրիկին, և նա կհանգստանա։

Իսկ եթե դուք հստակ գիտեք, որ ձեր երեխային հատուկ չէ նման վարքագիծն առանց տեսանելի պատճառների, ապա հարկավոր է գտնել նման պահվածքի աղբյուրը։

 Ծնողները պետք է իմանան երեխաների նյարդային վիճակի հավանական պատճառների մասին, որպեսզի ժամանակին արձագանքեն և թույլ չտան, որ հիսթերիան վերածվի ագրեսիայի և փոքրիկը հայտնվի գետնին կամ գլխով և ձեռքերով խփի պատերին։ Ցանկացած հիսթերիա ավելի հեշտ է կանխել հենց ամենասկզբում։

Հենց նկատում ենք, որ երեխան սկսում է կամակորություն անել, փորձեք շեղել նրա ուշադրությունը։ Եթե դա հաջողվեց, և երեխան հանգստացավ, նշանակում է, որ նա պարզապես ձանձրացել էր կամ հոգնել։

Երկրորդ պատճառն անհարմարությունն է կամ դիսկոմֆորտը։ Դրա պատճառը կարող է լինել նեղ և անհարմար հագուստը, թաց տակդիրը։ Հաճախ երեխայի մոտ նման զգացում է առաջանում մարդաշատ վայրերում կամ տրանսպորտում, որտեղ նա իրեն անպաշտպան է զգում։ 

Երեխան կարող է սկսել կամակորություն անել իրեն տհաճ մարդկանց մոտ կամ անծանոթ միջավայրում, օրինակ` հյուր գնալիս։ Իսկ երբեմն փոքրիկը պարզապես քաղցած է կամ խմել է ուզում, սակայն չի կարողանում ասել այդ մասին։ Նման դեպքերում պարզապես անցնելով բոլոր տարբերակներով` պետք է բացառության մեթոդի միջոցով պարզել պատճառն ու փորձել օգնել երեխային։

Միաժամանակ հարկավոր է պահել հավասարակշռությունը և հանգիստ մնալ։ Առանց ձայնը բարձրացնելու, փորձեք պարզել երեխայի լացի պատճառը։ Կարելի է ասել, որ դուք ամաչում եք կամ հիմա նման վարքագծի պատճառով չեք կարող գնալ, օրինակ, կենդանաբանական այգի կամ կրկես։

 Թույլ մի տվեք, որպեսզի կողմնակի մարդիկ միջամտեն այդ պահին` փորձելով հանգստացնել կամ ամոթանք տալ երեխային, դա կարող է առաջացնել ավելի բուռն հույզեր երեխայի մոտ։ Պետք է անել այնպես, որ ձեր բոլոր մտերիմները համակարծիք լինեն ձեզ հետ և աջակցեն ձեր ջանքերին։  

Եթե հիսթերիաները կրում են սիստեմատիկ բնույթ, ուղեկցվում են կծկումներով և այլ ախտանիշներով, ապա հարկավոր է անմիջապես դիմել նյարդաբանին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում