486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում խոհարարի մասնագիտությունն ավելի շատ է տարածվում. Մամուլյան
13:31
20 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում խոհարարի մասնագիտությունը վերջին տարիներին ավելի շատ տարածում է գտնում, երեքշաբթի Խոհարարի օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանը։

 «Այս ամենն ինչպես մեր կազմակերպության ակտիվ գործունեության, այնպես էլ հայ խոհարարների հեղինակության բարձրացման արդյունքն է», – նշեց Մամուլյանը։

Նա նաև ընդգծեց, որ այսօր գրեթե բոլոր ուսումնարանները, որտեղ ավելի վաղ բացակայում էին խոհարարական բաժինները, ջանքեր են գործադրում` նման բաժիններ բացելու համար։ Մամուլյանը նաև ավելացրեց, որ վերջին շրջանում Հայաստանում կտրուկ փոխվել է վերաբերմունքն ազգային խոհանոցի նկատմամբ։

Նրա խոսքով` խոհարարի մասնագիտությունը բավականին ծանր է, դժվար և պատասխանատու, և նրա աշխատանքից է կախված հասարակության առողջությունը։

 «Մեր կազմակերպությունը ստեղծվել է 2007 թ.–ին, նրա նպատակն է զարգացնել և պահպանել ազգային խոհանոցը։ Մեր խնդիրն է նաև հանրաճանաչ դարձնել հայկական խոհանոցը։ Մենք սերտորեն համագործակցում ենք ուսումնական կենտրոնների հետ, աշխատում արտերկրում հայկական ազգային խոհանոցի ներկայացման ուղղությամբ», – ավելացրեց Մամուլյանը։

Այս համատեքստում նա նշեց, որ նոյեմբերի 16–20–ը նրանք Մոսկվայում կներկայացնեն Անի միջնադարյան հայկական քաղաքի ազգային խոհանոցը։

Աշխարհի խոհարարներն ամեն տարի հոկտեմբերի 20–ին նշում են իրենց մասնագիտական տոնը` Խոհարարի օրը։ Միջազգային ամսաթիվը հիմնադրվել է 2004 թ.–ին Խոհարարական միությունների համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Այս կազմակերպությունն ունի 8 մլն անդամ։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ համաշխարհային խոհանոցի պրոֆեսիոնալներն ունեն իրենց սեփական տոնը։

Խոհարարի միջազգային օրվա (International Chefs Day) տոնակատարություններն ավելի քան 70 երկրներում ստացել են մասշտաբային բնույթ։ Խոհարարներից բացի, տոնական միջոցառումներին մասնակցում են իշխանության մարմինների ներկայացուցիչները, տուրիստական ընկերությունների աշխատակիցները և, իհարկե, հանրային սննդի կետերի սեփականատերերը` փոքր սրճարաններից մինչև հայտնի ռեստորաններ։

Հայկական խոհանոցը Եվրոպայի հնագույն խոհանոցներից է։ Հայկական խոհարարական ավանդույթները սկիզբ են առնում հին ժամանակներից։ Հայտնի է, որ հայերը դեռևս 2500 տարի առաջ ծանոթեին խմորման և հաց թխելու գործընթացներին։ Հայկական բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ավանդույթները մնում են անփոփոխ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
26 Փետրվարի 2017
Տղամարդկանց երկարակեցությունը կախված է նրանց ընտրած կնոջից
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են տղամարդիկ պատկերացնում իրենց համար իդեալական կնոջը:
17:45
26 Փետրվարի 2017
Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում
Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար:
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։