ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կաթնոշոռով դիետայի օգնությամբ կարելի է հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամկետում։
Ինչպես գրում է depo.ua–ն, կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին։
Загружается новость ... "Лево"
Կաթնաշոռով դիետայի կանոնները
Կաթնաշոռով դիետայի համար ավելի լավ է ընտրել անյուղ և թարմ կաթնաշոռ։ Նման դիետայի տևողությունը կարող է տարբեր լինել` 3–7 օր։ Երեք օրում հնարավոր է ազատվել 3–4 կիլոգրամից։
Կաթնաշոռով դիետայի ժամանակ կարելի է օգտագործել նաև այլ մթերքներ։
Նախաճաշի ժամանակ կարելի է ուտել ջրով պատրաստված վարսակափաթիլով շիլա` ավելացնելով կաթնաշոռ, ճաշին` կաթնաշոռ սեզոնային մրգերով, այնուհետև` բանջարեղենային աղցան ձիթապտղի ձեթով, ընթրիքին` կաթնաշոռ, կարելի է խմել մեկ բաժակ կեֆիր։
Դիետան բազմազան դարձնելու համար կարելի է կաթնաշոռի մեջ ավելացնել մի փոքր հատապտուղ, միրգ կամ ընկույզ։ Դիետայի ժամանակ հարկավոր է խմել օրական 1,5–2 լիտր ջուր, ինչպես նաև կանաչ թեյ։–0–