528.1
7.2
475.94
+29
Եղանակը Երևանում
Հայ

Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք

12:57
18 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք: Այդ մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Նախարարությունը փորձաքննության է ուղարկել «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի կողմից նախարարության ենթակայության տակ գործող հաստատություններին մատակարարվող կաթնաշոռը և կարագը:

Նշվում է, որ «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայի կողմից իրականացված փորձաքննության արդյունքներից պարզվել է, որ կաթնաշոռի անվան տակ հաստատություններին մատակարարվող արտադրանքը ոչ միայն չի համապատասխանել նախարարության և ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին, այլև իր որակական հատկանիշներով խիստ տարբերվել է ընդունված նորմատիվներից:

«Փորձաքննության արդյունքները ստանալուց հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետամուտ է եղել, որպեսզի մեկ օրվա ընթացքում հաստատություններին մատակարարվող արտադրանքը փոխարինվի տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխանող կաթնաշոռով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Բացի այդ, նախարարությունը նախատեսում է «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել պայմանագրով նախատեսված բոլոր պատժամիջոցները:

Նշվում է, որ տվյալ ընկերությունը մատակարարում է իրականացրել «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը», «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն», «Երևանի «Մանկան տուն», «Նորքի տուն-ինտերնատ», «Երևանի N 1 տուն-ինտերնատ» և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ներին:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:28
21 Օգոստոսի 2019
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում և երեք մարզերում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում և երեք մարզերում։
19:25
20 Օգոստոսի 2019
Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակի դեպք. հոսպիտալացվել է 10 քաղաքացի
Գեղարքունիքի մարզում հոսպիտալացվել է 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ:
18:45
20 Օգոստոսի 2019
Հայաստանում սոցցանցերի թոփ ամենատարածված էջերը. ում են հետևում հայ օգտատերերը (ՎԻԴԵՈ)
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է հայ հանդիսատեսի շրջանում ամենատարածված ռեսուրսների ցանկը:
17:12
20 Օգոստոսի 2019
ՀՀ վարչապետը նոր խորհրդական ունի (ՖՈՏՈ)
Վարչապետը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք:
13:09
20 Օգոստոսի 2019
ՌԴ–ում հայրը, քիչ էր մնում, նետեր 5 ամսական երեխային պատուհանից (ՎԻԴԵՈ 18+)
Պատուհանից դուրս երեխային թափահարող տղամարդն ավելի քան 10 դատվածություն ունի։
12:00
20 Օգոստոսի 2019
«Պոբեդա» լոուքոսթերը հերքել է Գյումրիում օդանավի կոշտ վայրէջքի տեղեկությունը
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել:
10:31
20 Օգոստոսի 2019
Դուեյն Ջոնսոնը և նրա հայ սիրելին պաշտոնապես ամուսնացել են (ՖՈՏՈ)
Ամերիկացի դերասան և շոումեն Դուեյն Ջոնսոնը և նրա քաղաքացիական կինը, հայազգի երգչուհի Լորեն Խաշիանը, պաշտոնապես գրանցել են հարաբերությունները։
13:43
19 Օգոստոսի 2019
Հայաստանն առաջատարն է ռուս զբոսաշրջիկների համար ամենատարածված ուղղությունների շրջանում
Հայաստանն արդեն երկրորդ ամառ աննդմեջ զբաղեցնում է արտասահմանյան ուղղությունների առաջին տեղը ռուս զբոսաշրջիների համար:
10:46
19 Օգոստոսի 2019
Քաջալերվեք. շոգը չի նահանջելու նաև այս շաբաթ
Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում։
21:07
18 Օգոստոսի 2019
Lifting և սպիտակեցում. հիանալի դիմակ դեմքի համար
Այս արդյունավետ դիմակը կօգնի բացել մաշկի գույնը`մաքրելով և միաժամանակ ձգելով այն։    
16:04
18 Օգոստոսի 2019
Աբովյանի ծննդատունը այսուհետ կաշխատի գերժամանակակից հետազոտման ապարատով
Սարքն առանձնանում է աննախադեպ հնարավորություններով:
20:03
17 Օգոստոսի 2019
Սահնօձ, շահմար. հանրապետության տարբեր տարածքներում օձեր են հայտնաբերվել
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: