482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Կանխատեսում ըստ Կենդանակերպի նշանների. ի՞նչ է խոստանում Կարմիր կապիկի տարին
19:00
26 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կարմիր կապիկի տարին խոստանում է բարեհաճ լինել Կենդանակերպի բոլոր նշանների համար, բայց ֆավորիտներն են Առյուծները և Կույսերը, ասաց աստղաբան–էզոտերիկ Գուրգեն Հովհաննիսյանը։ Նա ներկայացրեց տարվա աստղաբանական բնութագրերը, ինչպես նաև պատմեց, թե ինչ է բերելու Կարմիր կապիկի տարին Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին։

Ի՞նչ է մեզ սպասվում 2016 թվականին 

«Կապիկը շատ ուժեղ տոտեմ է և կապված է հնդկական Խանումանի և եգիպտական Կինոցեֆալի հետ, որին պաշտում են նաև որպես Տոտ աստծո որոշակի տարատեսակ։ Տարվա հիմնական բնութագրերն են` իմաստություն, ուժեղ զգայականություն, արագություն, համառություն և անկեղծություն»։ Սա մեծ վերափոխումների տարի է` «ճակատագրի շրջված նշանով»»,– ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, Կարմիր կապկի տարին սկսվում է փետրվարի 8–ին և տևում մինչև 2017 թվականի հունվարի 28–ը։ Այդ տարին կանցկացվի «յան» տղամարդու դրական էներգիայի նշանի ներքո։ Հատկապես ակտիվ կլինեն կրակի նշանները` Խոյերը, Առյուծները և Աղեղնավորները։ 

«2016 թվականը հագեցած կլինի ճակատագրական փոփոխությունների տեսանկյունից։ Այդ առումով 2015 թվականւ կարելի է համարել դրա նախապատրաստական փուլ։ Հաջորդ տարին կարելի է բաժանել աստղաբանական հինգ կարևոր փուլերի»,– ասաց Հովհաննիսյանը։ 

Աստղագուշակը բնութագրեց և ուրվագծեց յուրաքանչյուր փուլի ժամանակային սահմանները։ «Շոգի կամ իմպուլսիվ փոփոխությունների» առաջին փուլը (մարտի 21 – հունիսի 1) աշխարհաքաղաքական փոփոխությունների փուլ է։ «Սպոնտանության» երկրորդ փուլում (հունիսի 2 – օգոստոսի 2) կաճի Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի գերակշռող դերը։ «Պայթյունի» երրորդ փուլը (օգոստոսի 3 – հոկտեմբերի 3)  կդառնա վերափոխման և Չինաստանի գերակշռության ժամանակահատված։ «Այրման» չորրորդ փուլը (հոկտեմբերի 4 – դեկտեմբերի 3) կներառի բոլոր փուլերի հատկանիշները։ Հենց այդ ժամանակահատվածում կբարձրանա ռազմական գործողությունների հավանականությունը։ Եվ վերջապես ամբողջականության եզրափակիչ փուլը (դեկտեմբերի 4 – 2017 թվականի փետրվարի 13) կավարտի տարին։ 

Հորոսկոպ ըստ Կենդանակերպի նշանների

Հովհաննիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը ներկայացրեց 2016 թվականի ընդլայնված կանխատեսումները Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար։

Խոյ` մի դատեք, որ չդատվեք

Կրակի, տղամարդկանց էներգիայով լի տարին բարեհաճ կգտնվի Կենդանակերպի այս նշանի նկատմամբ։ Խոյի նշանը հսկայական փոփոխություններ է կրել 2015 թվականին և ընդունակ է բոցավառվող էներգիա ճառագել` հաղթանակներ և կամքի կայունություն դրսևորելով։ 2016 թվականը Խոյերի համար լի կլինի անակնկալներով, այդ նշանի արագությունն ու բռնկվող բնավորությունը կարող է օգնել օգուտ ստանալ բոլոր անսպասելի իրավիճակներից։ Տարվա առաջին փուլը հատկապես բարենպաստ կլինի Խոյերի համար, նրանք կարող են համարձակ արարել և հաղթահարել բոլոր խոչընդոտները։

Խոյերը պետք է զգուշանան չափազանց զգայականությունից, քանի որ հետագայում դրա դրսևորումները կարող են բավականին ծանր լինել (օրինակ, մարդկանց նկատմամբ քննադատական վերաբերմունքը կարող է ատելություն առաջացնել)։

Չորրորդ փուլը շատ բարենպաստ է նոր գործունեության, հմտությունների կատարելագործման և կայուն դիրք գրավելու համար։ Ընդհանուր առմամբ, Խոյերի համար տարին շատ հաջող է, լի հաղթանակներով և ձեռքբերումներով։ 

Ճանապահորդ Ցուլ

Ցլերը հաջորդ տարի կկարողանան հաղթահարել տարիներ շարունակ կուտակված դժվարություններ։ Տարին շատ հաջող կլինի, քանի որ բազմաթիվ հնարավորություններ կընձեռի դրական փոփոխությունների համար։ Նյութական իմաստով փոփոխությունները կարող են նշանակել աշխատանքի փոփոխություն, նոր, պտղաբեր գործունեության ծավալում, ինչը Ցլերից կարող է պահանջել բնակության վայրի փոփոխություն, որն էլ դրական ազդեցություն կունենա։ Հոգևոր իմաստով տարին լի է նոր նվաճումներով, որոնք խորհրդանշում են անձի զարգացման նոր շրջափուլ։

Ճիշտ խոսքը և սեփական անձը գեղեցիկ, ճիշտ մատուցելու կարողությունը հաջողություն կբերի։ Ցլերի համար հատկապես հաջող է տարվա երրորդ փուլը։ Ամեն դեպքում, այդ նշանի ներքո ծնվածները կշարժվեն ճիշտ ուղղությամբ։

Հաղթող երկվորյակ

Հաջորդ տարին Երկվորյակների համար խոստանում է հատկապես հաջող լինել։ Դա հաղթանակների և բարդությունների հաղթահարման, հաջող մրցակցության և նոր բարձունքների հասնելու տարի է։ Հաջողություն գրեթե բոլոր ոլորտներում։ Երկվորյակները հաջողակ կլինեն բոլոր ձեռնարկած գործերում` սկսած մարզական ձեռքբերումներից և ավարտած անշարժ գույքի գործարքներով։

Տարվա ընթացքում Երկվորյակները կլինեն Տյուր ռունայի ազդեցության ներքո, կգործեն կայուն, վստահ, համարձակ, հաղթանակի պարզ տեսլականով։ Առաջին փուլում կլուծվեն մի շարք հարցեր, հատկապես հաջող կլինեն Երկվորյակների համար երրորդ և հինգերորդ փուլերը, որոնց հաջողություն և կարիերայի առաջխաղացում են խոստանում։ Բազմաթիվ Երկվորյակներ հենց այդ ժամանակահատվածում կկարողանան մեծ թռիչք կատարել` դրսևորելով ամբողջ ուժն ու տաղանդը և աննկարագրելի բարձունքների հասնել։ 

Խեցգետինը հռետոր կդառնա

Խեցգետիններն Արևի տարում հնարավորություն կունենան դրսևորելու իրենց խոսքի արվեստն ու հռետորական ընդունակությունները։ Բազմաթիվ բարդ խնդիրներ շատ արագ և հաջողությամբ կլուծվեն կապերի և ճանապարհորդությունների շնորհիվ։ 2016 թվականն այդ նշանի ներկայացուցիչների համար խորհրդանշում է նոր սկիզբ, դրական փոփոխություններ, որոնք դանդաղ, բայց ճիշտ կերպով կյանքի են կոչվում։

Խեցգետինների համար հատկապես հաջող է տարվա առաջին փուլը։ Նրանցից շատերն արդեն զգում են մոտեցող փոփոխությունները։ Թողնելով անցյալը և լիցքավորվելով նոր էներգիայով` Խեցգետինները կկարողանան արագ հարմարվել իրավիճակին և անհրաժեշտ լուծումներ գտնել։ Ցերեկային վառ Արևը վեր կհանի այն, ինչ թաքնված էր գիշերվա խավարի ներքո։

Առյուծ–Արևը լուսավորում է ինչպես երբեք

Տարին Առյուծին լցնում է ուժով։ Այդ տարին Առյուծների տարին է և նոր փուլի սկիզբ, այդ պատճառով այս նշանի ներկայացուցիչներն ուժեղ են ինչպես երբեք։ 2016 թվականն Առյուծների համար բոլոր գաղափարներն իրականացնելու հիանալի ժամանակ է։ Առյուծների դրած բոլոր նպատակները կայծակնային արագությամբ կիրականանան։ Սա տոտալ հաղթանակների և ձեռքբերումների տարի է։ Առյուծներին պետք է առատաձեռն դառնալ և Արևի պես երջանկություն նվիրել։

Այս տարի Առյուծների հիմնական խնդիրը Մեծ դարաշրջանի հողի նախապատրաստումն է։ Առյուծների համար տարվա բոլոր հինգ փուլերն էլ բարենպաստ են, նրանք ունեն գործողությունների ազատություն, անսպառ ոգեշնչում և ստեղծագործելու անվերջ ուժ։

Կույս. հաղթահերոս

Առյուծի արևային և հաղթական տարում Կույսերը բացահայտում են իրենց բոլոր բարձրագույն կարողությունները։ Տարին հաջող է ինչպես ստեղծագործական, այնպես էլ նյութական ոլորտում։ Կույսերից ակնկալվում են ակտիվ գործողություններ, նրանք շատ կճամփորդեն։ 2016 թ.–ին Կույսերը կկարողանան հաղթել ճակատագրին, և այն կփոխի իր ընթացքը։ Կույսերի լուսավոր հոգուց բխող կամք կարող է  դեպի լավը փոխել ոչ միայն իրենց կյանքը, այլ նաև տարածել բարություն ողջ աշխարհում։

2016 թ.–ը շատ հաջող տարի է Կույսերի համար։ Չարժե կանգ առնել ձեռք բերածով, անհրաժեշտ է խիզախորեն իրականացնել բոլոր համարձակ գաղափարները։

Տարվա երրորդ փուլի ընթացքում Կույսերը ձեռք կբերեն փոխակերպման ուժ, կարելի է ազատ գործել և կերտել։ Տարվա հինգերորդ փուլը կդառնա նյութական ամրապնդման և հետագա երկարատև գործողությունների նախագծման ժամանակաշրջան։ Կույսերի վեհ գաղափարները, իրականության նկատմամբ ստեղծարար մոտեցումն ու լուսավոր լավատեսությունը կապահովեն բարեկեցություն և բարօրություն Կույսերին և նրանց մտերիմներին։

Կշեռք. նոր սկիզբ

Կշեռքների համար 2016 թվականը կդառնա  նոր մեկնարկի տարի։ Կշեռները կազատվեն հուսահատությունից և խոչընդոտներից, որոնք կուտակվել են վերջին հինգ տարվա ընթացքում։ Այս գործընթացը դյուրին չէ և կարող է առաջացնել օտարացման, սեփական ճակատագիրը չընդունելու զգացողություն...

Կշեռքները պետք է պահպանեն նպատակասլացությունն ու ըստ արժանվույն անցնեն այս կարևոր փոխակերպումների միջով, քանի որ դրանք Կշեռքներին կդարձնեն ավելի ուժեղ և կօգնեն դուրս գալ նոր մակարդակի վրա։Տարին խոստանում է լինել հաջող միայն այն դեպքում, եթե Կշեռքները գնան ռիսկի և դրսևորեն հաստատակամություն, հանգամանորեն կշռադատեն բոլոր քայլերն ու հնարավորությունները։

Կարիճը պետք է զինվի համբերությամբ

Կարիճների համար տարին խոստանում է լինել բավականին հագեցած, քանի որ բացվում են հաջողության տանող նոր հնարավորություններ և ճանապարհներ։  Մեծ ցանկությունները և տարատեսակ հիասթափությունները կարող են խոչընդոտ դառնալ ծրագրերի և հաջողության ճանապարհին, այնպես որ հարկավոր է ավելի շրջահայաց լինել։ Շատ գաղափարներ և ծրագրեր հարկավոր է հետաձգել հաջորդ տարվա, վերցնել ընդմիջում։ Տարվա ընթացքում տեղի կունենան բազմաթիվ ճակատագրական իրադարձություններ, որոնք Կարիճների վերահսկողությունից դուրս են, այդ պատճառով դրանք հարկավոր է ընդունել հանգիստ և ըստ արժանվույն։ Լավ տարի է առողջական հարցերով զբաղվելու համար։

Հղկելով խոսքի հմտությունները, բանակցություններ վարելու և դիստանցիա պահպանելու կարողությունը` Կարիճները կկարողանան խուսափել բազմաթիվ դժվարություններից։ Առավել վտանգավոր կարող են լինել տարվա երկրորդ և չորրորդ փուլերը։

Աղեղնավորին սպասվում է զարգացման նոր մակարդակ

Կապիկի տարին Աղեղնավորների համար պատասխանատու տարի է, մեծագույն գործերի և հմտությունների հղկման ժամանակաշրջան։ Այն բարենպաստ է ուսման, ինքնաճանաչման համար։ Կապիկի տարին Աղեղնավորների համար կդառնա նոր աստիճան, անձի զարգացման նոր մակարդակ։ Աղեղնավորները պետք է հստակ սահմանեն    իրենց  նպատակներն ու շարժվեն նախանշված ուղղությամբ։

Տարվա ընթացքում Աղեղնավորները կարող են արժանանալ շրջապատողների օգնությանն ու աջակցությանը, ինչը հիշեցնում է մարդկանց հետ շփման կարևորության մասին։ Տարվա ընթացքում առանցքային հասկացությունը փոխադարձ կախվածությունն է, մարդկանց հետ համագործակցությունը` հանուն անհրաժեշտ արդյունքների ձեռքբերման։ Աղեղնավորները ոչ մի դեպքում չպետք է եսակենտրոն լինեն։ Հարկավոր է հիշել, որ ոչ բոլոր խնդիրները կարելի է լուծել ինքնուրույն։ Աղեղնավորների համար հատկապես բարենպաստ են տարվա առաջին և վերջին փուլերը։ 

Այծեղջյուրը կարժանան «երկնային պարգևների»

2016 թ.–ը շատ բարենպաստ և հաջող տարի կլինի Այծեղջյուրների համար։ Այն լեցուն կլինի նվերներով և «երկնային պարգևներով»։ Պահպանելով և պաշտպանելով ավանդույթները` Այծեղջյուրները կկարողանան հասնել կարևոր արդյունքների, տարվա ընթացքում կընձեռվեն նյութական բարիքները կրկնապատկելու, եկամտի նոր աղբյուրներ ստեղծելու հիանալի հնարավորություններ։ Բոլոր այծեղջյուրների կյանքը կլիցքավորվի բարեբեր էներգիայով։ Ստեղծագործական էներգիայի ակտիվ ներդրման համար Այծեղջյուրների համար բարենպաստ են տարվա բոլոր հինգ փուլերը, հատկապես` վերջին երկուսը։

Ջրհոսնին երջանիկ տարի է սպասվում

Ջրհոսների համար տարին շատ ակտիվ և դինամիկ կլինի ։ Տարվա ընթացքում նրանք կկարողանան կոփել առողջությունը, հասնել հուզական կայունության, ֆիզիկապես դառնալ ավելի դիմացկուն։ Ջրհոսները պետք է սանձեն իրենց վայրի, անկառավարելի էներգիան և վերափոխեն այն։ Միայն այս կերպ նրանք կկարողանան հաղթահարել անկանխատեսելի խնդիրները։ Ջրհոսները, պահպանելով կամքի ուժը, կկարողանան լիարժեքորեն օգտվել 2016 թ.–ի ընձեռած բազմաթիվ հնարավորություններից։ Տարին երջանիկ կլինի Ջրհոսների համար, հատկապես` երկրորդ և երրորդ փուլերը։

Ձկներին խորհուրդ է տրվում լողալ հոսանքին հակառակ

Ձկների համար տարին բավականին հակասական է։ Մի կողմից կլինեն բազմաթիվ ճակատագրական իրավիճակներ` անվերահսկելի և անկառավարելի, մյուս կողմից, նրանք կդառնան ավելի ակտիվ, ինչն արմատականորեն կփոխի Ձկների կյանքը։

Ձկների համար 2016 թվականը կլինի շատ կարևոր, բեկումնային և պատասխանատու։ Նրանց անակնկալներ են սպասվում։ Գալիք տարում Ձկների ամենաուժեղ կողմերը կլինեն ինտուիցիան և բնազդը։ Տարվա երկրորդ փուլը շատ վտանգավոր է, և Ձկները պետք է լողան հոսանքին համընթաց, այդ դեպքում ամեն ինչ հիանալի կլինի։ Տարվա հինգերորդ փուլի ժամանակ հարկավոր է լինել ակտիվ և ականջալուր լինել ինտուիցիայի ձայնին, այդ դեպքում կարելի է վճռականորեն լողալ հոսանքին հակառակ։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: