ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Pininfarina իտալական բյուրոյի դիզայներները ներկայացրել են գրիչի թարմացված տարբերակը, որը գրում է առանց թանաքի, հաղորդում է
lenta.ru–ն` հղում անելով Luxurylaunches–ին։
Մոդելը կոչվում է Aero, որի ծայրը պատրաստված է մետաղե ձուլվածքից, որն օքսիդանում է` հպվելով թղթի մակերևույթին և թողնելով հետք։
Արտադրողների խոսքերով, գրիչի կորպուսը չի կարող մաշվել, և այն կարելի է փոխանցել ժառանգներին։
Գրիչի արտաքին տեսքը հիշեցնում է անսահմանության խորհրդանիշը։ Աքսեսուարն արդեն հանվել է վաճառքի, գինը 120 եվրո է։ –0–