+1
Եղանակը Երևանում
Հայ
Իսլամիստները սպառնում են սպանել Մեսսիին և Նեյմարին աշխարհի առաջնության ժամանակ (ՖՈՏՈ)
13:49
30 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իսլամիստական խմբավորումները սպառնացել են սպանել Լիոնել Մեսսիին և Նեյմարին, ինչպես նաև մարզիչ Դիդիե Դեշամին, հաղորդում է sportarena.com–ը` հղում անելով Siteintelgroup.com–ին։

Ցանցում, մասնավորապես, հայտնվել են լուսանկարներ` Մեսսիի, Նեյմարի և Դեշամի հասցեին հնչող սպառնալիքներով, որոնց հեղինակները «ԻԳԻԼ» ահաբեկչական կազմակերպության հետևորդներն են։

Իսլամիստները խոստանում են, որ կհասնեն ֆուտբոլային աշխարհի առաջնորդներին Աշխարհի 2018 թ.–ի առաջնության ժամանակ, որտեղ կկազմակերպեն «համատարած ահաբեկում Ալլահի բոլոր թշնամիների դեմ»։

Месси, ИГИЛ

Մասնավորապես, Մեսսի դեմքով հրապարակված լուսանկարում երևում է, որ արգենտինացու աչքերից արյան կաթիլներ են հոսում, ինչը նշանակում է, որ իսլամիստները ցանկանում են, որպեսզի ֆուտբոլիստի արցունքները վերածվեն արյան։ Մեկ այլ լուսանկարում պատկերված են Մեսսին և Նեյմարը։ Վերջինս ծնկաչոք և տանջված վիճակում է, իսկ Մեսսին, հավանաբար, պառկած է մահացած մահապատժից հետո։

Իսլամիստները սպառնացել են նաև Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամին, որին նվիրված լուսանկարում նրան անվանում են Ալլահի թշնամի։ «Մենք շարունակելու ենք ահաբեկել և քանդել քո կյանքը», գրված է սպառնալիքի մեջ։

Հիշեցնենք, որ Աշխարհի 2018 թ.–ի առաջնությունը կանցկացվի ամռանը Ռուսաստանում։ Բրազիլիայի, Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականներն արդեն նվաճել են առաջնությանը մասնակցելու ուղեգրերը։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:17
07 Դեկտեմբերի 2017
Սուրենյանը հերքել է ձմռանը բարձր ջերմաստիճանի և երկրաշարժի հավանականության կապը
Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության ընթացքում գրանցված ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի։
10:15
07 Դեկտեմբերի 2017
Վերա Բրեժնևան փայլել է հայ դիզայների զգեստով (ՖՈՏՈ)
Վերա Բրեժնևան ներկայացրել է հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստը։
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։
19:20
03 Դեկտեմբերի 2017
Կառլես Պույոլ. «Հայերը շատ ուժեղ մարդիկ են՝ ուժեղ բնավորությամբ» (ՎԻԴԵՈ)
Հայտնի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը հյուրընկալվել է «Պրոժեկտորպերիսհիլթոն» ծրագրում:
15:27
03 Դեկտեմբերի 2017
Նախաճաշից հրաժարվելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների
Պարզվել է, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել նախաճաշից հրաժարվելը։
20:41
02 Դեկտեմբերի 2017
Մոսկվացի տատիկը 5 մլն ռուբլով անմահության բուժահեղուկ է գնել
Մոսկվայում 72-ամյա թոշակառու կինը խարդախների զոհ է դարձել:
19:27
02 Դեկտեմբերի 2017
Օծանելիքի բույրի տևողությունը երկար պահելու պարզ հնարք
Յուրաքանչյուր կին չի պատկերացնում իրեն առանց սիրելի բույրի, քանի որ օծանելիքի օգտագործումն անբացատրելի հաճույք է պատճառում։