527.46
7.22
475.92
+25
Եղանակը Երևանում
Հայ

Ինչու՞ է այդքան կարևոր, որպեսզի երեխան քնի 21։00–ից ոչ ուշ

19:35
02 Օգոստոսի 2018

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Մանուկ ժամանակ մենք միշտ լսել ենք «Ժամը 9–ն է, երեխաները պետք է պառկեն քնելու» արտահայտությունը։ Սովորություններն աստիճանաբար փոխվում են, ընդ որում ոչ միայն մեծահասակների, այլ նաև երեխաների մոտ։

Եթե ավելի վաղ երեկոյան 9–ին մենք արդեն պառկած էինք անկողնում, ապա ժամանակակից երեխային այդ ժամին հնարավոր չէ անգամ գիշերազգեստ հագցնել, գրում է adme.ru–ն։

Երեխան պետք է շուտ պառկի քնելու

Դա հարկավոր է, քանի որ աճի հորմոնը սկսում է օրգանիզմում արտադրվել քնի չորրորդ փուլի ընթացքում, այսինքն մոտավորապես ժամը 00։30–ին։ Եթե երեխան պառկում է քնելու շատ ուշ, երեխայի օրգանիզմին շատ քիչ ժամանակ է մնում այդ հորմոնն արտադրելու համար, ինչը լրջորեն ազդում է երեխայի աճի վրա։ Բացի այդ, այս ոլորտում կատարված ուսումնասիրությունների համաձայն` քնի ճիշտ ռեժիմ ունեցող երեխաներն ավելի կենտրոնացած են դասերի ժամանակ և ավելի լավ են հիշում նյութը։

Դրական փաստերից է նաև այն, որ ռեժիմով ապրող երեխաների մոտ ավելի քիչ է մեծահասակ տարիքում Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդալու ռիսկը, քանի որ, ըստ բժիշկների, այդ հիվանդության զարգացումը դանդաղեցնում են քունն ու ֆիզիկական վարժությունները։

Ծնողների խնդիրն է հետևել սեփական երեխաների սովորություններին։ Հասկանալի է, որ դուք աշխատում եք ողջ օրը և երեկոյան ցանկանում եք փոքր–ինչ հանգստանալ։ Սակայն հարկավոր է չմոռանալ, որ երեխաները ընդօրինակում են մեծահասակների բոլոր սովորությունները, այդ պատճառով մեծահասակները պետք է հետևեն իրենց երեխայի ռեժիմին։ Չէ՞ որ այդ ամենն անպայման ապագայում կազդի նրա ֆիզիկական և հոգեբանական կերտվածքի վրա։

Ինչպե՞ս փոխել սովորություններն ու երեխային սովորեցնել պառկել փոքր–ինչ շուտ

спящий ребенок

Իրավիճակը հարկավոր է արմատապես փոխել, այսինքն պետք է շուտ պառկի քնելու ոչ միայն երեխան, այլ նաև ընտանիքի բոլոր անդամները։ Չէ՞ որ, եթե երեխան պառկելիս ձայներ է լսում, լույս է տեսնում դռան արանքից, ապա ավտոմատ կերպով գալիս է այն եզրահանգման, որ, իսկապես, դեռ քնելու ժամանակը չէ։

Կարելի է սովորություն ձևավորել և ամեն երեկո, քնելուց առաջ, երեխային գիրք ընթերցել։ Այդ կերպ, նա կհասկանա, որ եթե մայրիկն իր համար գիրք է կարդում, նշանակում է` շուտով քնելու ժամն է։
Կարևոր գործոններից է նաև բնակարանում «ջերմ», գիշերային լուսավորությունը։ Հոգեբանների կարծիքով` «ջերմ», դեղին լույսը հանգստացնում է և օգնում է «տեղափոխվել» քնի աշխարհ։

Հարկավոր է նաև գիշերն անջատել բոլոր տեսակի գաջեթները։ Գիշերվա կեսին անընդհատ միացնելով և ստուգելով ձեր գաջեթները` դուք վատ օրինակ եք ծառայում երեխաներին, ովքեր կարող են կրկնել ձեր վնասակար սովորությունները։

Պետք չէ մոռանալ նաև սպորտի մասին։ Երեկոյան մարզվող երեխաները շատ ավելի արագ են քուն մտնում։

Մի՛ անտեսեք այս կանոնները։ Վաղ տարիքում շուտ քնելու սովորությունը լավ արդյունքներ կտա ապագայում։ Նման երեխաներն ապագայում դառնում են վստահ, ֆիզիկապես և հոգեպես առողջ մեծահասակներ։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:03
17 Օգոստոսի 2019
Սահնօձ, շահմար. հանրապետության տարբեր տարածքներում օձեր են հայտնաբերվել
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
18:46
17 Օգոստոսի 2019
Պարզվել է, թե ում է վնասակար կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։
12:06
17 Օգոստոսի 2019
Դիետոլոգները նշել են լավագույն մթերքները նախաճաշի համար
Դիետոլոգները նշել են, թե ինչ տեսք պետք է ունենա ճիշտ և լիարժեք նախաճաշը
12:57
15 Օգոստոսի 2019
Հայաստանում նոր կարգավորումներ կգործեն դեղերի դուրս գրման հարցում
Որոշմամբ սահմանվել են պահանջներ թղթային և էլեկտրոնային դեղատոմսեր գրելու համար:
21:07
14 Օգոստոսի 2019
Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը։
20:24
14 Օգոստոսի 2019
Փաշինյանը զբոսավար է աշխատել Երևանում մի խումբ օտարերկրացիների համար (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է երևանյան էքսկուրսիա կազմակերպել քաղաքով ճամփորդող մի խումբ օտարերկրացի զբոսաշրջիկների համար։
19:13
14 Օգոստոսի 2019
Facebook–ում խոստովանել են օգտատերերի խոսակցությունների գաղտնալսումը
Facebook կոնցեռնն իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից։
16:17
14 Օգոստոսի 2019
Փաշինյանը հայտնել է Հայաստանում գործազուրկների թվի նվազման մասին
«Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է», - նշել է վարչապետը:
20:37
13 Օգոստոսի 2019
Սիրիա է ուղարկվել հերթական մարդասիրական օգնությունը (ՎԻԴԵՈ)
Օգնությունը ուղարկվել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցների հաշվին:
16:39
13 Օգոստոսի 2019
ԿԽՄԿ-ն ներգրավված է գաղտնի երկխոսության մեջ Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի հարցով
Իր մանդատի շրջանակներում Կոմիտեի ներկայացուցիչները այցելում են ազատազրկման մեջ գտնվող անձանց:
13:29
13 Օգոստոսի 2019
ԱՀ ՊՆ-ն հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին
ԱՀ ՊՆ-ն հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին իրենց մոտ հայտնված հայ զինծառայողի վերաբերյալ: