536.23
7.42
481.57
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել է հղիների ամենասիրելի ու տարօրինակ ուտելիքի ցանկը

18:33
05 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիացի գիտնականները հարցում են անցկացրել 1400 ծննդաբերած կանանց շրջանում։

Հարցվածների 68%–ը նշել է, որ հղիության 9 ամիսների ընթացքում ուտելիքի նկատմամբ նրանց նախասիրությունները պարբերաբար փոխվել են։ Որոշները նշել են, որ սկսել են ուտել այնպիսի մթերք, որը կյանքում չէին էլ փորձել։ Սակայն եղել են նաև այնպիսի ուտելիքներ, որոնք բավականին տարածված են հղիների շրջանում, գրում է mama-likes.ru–ն։

Загружается новость ... "Лево"

Ներկայացնում ենք հղիության ընթացքում ամենապահանջված մթերքների քսանյակը։

1. Շոկոլադ

2. Միրգ (խնձոր, բանան, ցիտրուսայիններ)

3. Մրգային սառույց

4. Տորթ

5. Գազավորված ըմպելիք (քաղցր կամ թթվաշ)

6. Պաղպաղակ

7. Ցանկացած սուր կերակուր

8. Թխվածքաբլիթ

9. Թթուներ

10. Չիպս և չորահաց

11. Հավի գրիլ

12. Համբուրգեր

13. Հացաբուլկեղեն

14. Պիցցա

15. Չուպա–չուպս

16. Արախիս

17. Քաղցր և աղի կրեկերներ

18. Կանաչեղեն

19. Թխվածք

20. Ձուկ և միս

Գրագետ սննդակարգի գծով բրիտանացի մասնագետ Իվոն Բիշոփ–Ուեսթոնը մեկնաբանել է ստացված տվյալները։

«Ցավոք, ապագա մայրիկների մեծամասնությունը հղիության ժամանակ ցանկանում է հենց վնասակար ուտելիք։ Նախկինում նման խնդիր չկար։ Իսկ այժմ fast food–ը շատ տարածված է ու մատչելի։ Այդ պատճառով շատ կանայք չեն սահմանափակում իրենց` համարելով, որ այն ընդունելի է ապագա փոքրիկի առողջության համար», – նշել է մասնագետն ու պարզաբանել, որ fast food–ի և վնասակար սննդի նկատմամբ նման «անառողջ» ձգտումը պայմանավորված է նաև հղիի օրգանիզմում սննդարար նյութերի պակասով։ Այդ պատճառով երիտասարդ մայրիկները կարող են զգալ տարօրնակ ցանկություն, երբ ուզում են ուտել ինչ–որ անպետք բան (անհամատեղելի մթերքներ)։

Հղիների ամենատարօրինակ նախասիրությունների թվում են չոր կակաոն, գազարը` կետչուպով, սխտորը` մանանեխով, ձուն` ծովաբողկով, խնձորն` աղով, կավիճը և այլ սպեցիֆիկ մթերքներ։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:18
25 Ապրիլի 2019
Սպասվում է անձրև և ամպրոպ. Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
21:45
24 Ապրիլի 2019
Փաշինյանը` «Ռոսիա 1»–ի ուղիղ եթերում. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կարևոր է ողջ մարդկության համար (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը «Ռոսիա 1» հեռուստաալիքի ուղիղ եթերում պատասխանել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան վերաբերող հարցերին։
19:15
24 Ապրիլի 2019
Թրամփը հարգեց Մեծ Եղեռնի զոհերին, բայց ողբերգությունը Ցեղասպանություն չանվանեց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին կատարված ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։
15:36
23 Ապրիլի 2019
Սկանդալ հագուստի շուրջ. Տարասովան գրողի ծոցն է ուղարկել Մեդվեդևայի քննադատներին (ՖՈՏՈ)
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան կարծիք է հայտնել գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևայի լատեքսային կոստյումի վերաբերյալ։
14:39
23 Ապրիլի 2019
Հայաստանը և Արգենտինան երիտասարդներին առանց վիզայի աշխատելու հնարավորություն կընձեռեն
Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի նիստում վավերացրեց Արգենտինայի հետ արձակուրդային և աշխատանքային գործունեության ծրագրով երկրների միջև համաձայնագիրը։
17:53
22 Ապրիլի 2019
Դանիացի միլիարդատերը կորցրել է երեք երեխաներին Շրի Լանկայի ահաբեկչությունների ժամանակ
Դանիացի միլիարդատերը կորցրել է երեք երեխաներին Շրի Լանկայի ահաբեկչությունների ժամանակ։
17:47
22 Ապրիլի 2019
Ապրիլի 24-ին կսահմանափակվի Երևանի մի շարք փողոցների երթևեկը (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 24-ին կսահմանափակվի Երևանի  մի շարք փողոցների երթևեկը:
14:22
22 Ապրիլի 2019
Հայաստանին են մոտենում արևադարձային տաք օդային հոսանքներ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
12:37
22 Ապրիլի 2019
Շրի Լանկայի պայթյունների զոհերի թիվը հասել է 290–ի
Ավելի վաղ Շրի Լանկայի News 1st լրատվական պորտալը տեղեկացրել էր 262 զոհերի մասին։
21:15
21 Ապրիլի 2019
Ուշադրություն` նախաճաշ. հայտնի են այն մթերքները, որոնք չի կարելի ուտել արթնանալուց հետո
Փորձագետները պատմել են նախաճաշին օգտագործվող սննդամթերքի մասին:
20:27
21 Ապրիլի 2019
Բանանից պատրաստվող հիանալի խոնավացնող դիմակ դեմքի համար
Ներկայացնում ենք բանանից պատրաստվող հիանալի խոնավացնող դիմակ դեմքի համար։
19:53
21 Ապրիլի 2019
Մազերի աճն արագացնող 7 մթերք
Ներկայացնում ենք մթերքներ, որոնց օգտագործումը լավացնում է մազերի վիճակն ու արագացնում դրանց աճը։