483.75
+0.09
568.65
+1.41
8.21
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի են Երևանում ֆինանսական կազմակերպությունների շրջանում անցկացված ինտելեկտուալ խաղերի III փառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
12:17
25 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Երևանում անցկացվեց ՀՀ ֆինանսական կազմակերպությունների շրջանում ինտելեկտուալ խաղերի ավանդական երրորդ փառատոնը։

Փառատոնի հաղթող ճանաչվեց «Ամերիաբանկի» թիմը, որը «Բրեյն ռինգի» եզրափակչում պարտության մատնեց «HSBC Armenia» բանկի թիմին։ Երրորդ տեղում են «ՎՏԲ–Հայաստանի» գիտակները, ովքեր վճռորոշ պայքարում հաղթանակը կորզեցին «Ռոսգոսստրախ–Հայաստան» թիմից։

Պատրաստվածության բարձր մակարդակ ցուցադրեցին նաև «Art-Lar Finance and Accounting»–ի և «ACBA Leasing» ընկերության թիմերի ներկայացուցիչները։ Փառատոնի լավագույն գիտակ ճանաչվեց «Art-Lar Finance and Accounting»–ի մասնակից Հայկազ Մելքումյանը։

Фестиваль интеллектуальных игр

«Գիտակների հայկական ասոցիացիայի» ղեկավար Տիգրան Քոչարյանը, շնորհավորելով ներկաներին և հանձնելով գավաթը հաղթողին, նշեց փառատոնի մասնակիցների գիտելիքների բարձր մակարդակը և մաղթեց, որպեսզի ապագայում խաղերի մասնակիցների թիվը միայն ավելանա։

«Նման միջոցառումների անցկացումն առաջին հերթին օգտակար է հենց կազմակերպություններին, քանի որ այս խաղն օգնում է համախմբել մարդկանց և խթանել թիմային քննարկումը, որը հաճախ անհրաժեշտ է աշխատանքում», – ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով, կազմակերպություններում գիտակների պակաս չկա, և նման խաղերի անցկացումն արդեն դարձել է բարի և գեղեցիկ ավանդույթ։

Фестиваль интеллектуальных игр

«Կարելի է հուսալ, որ փառատոնն ապագայում կունենա հաջող շարունակություն», – նշեց Քոչարյանը։

Փառատոնի կազմկոմիտեի նախագահ Մարգար Սեդրակյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ մրցաշարում մասնակցող թիմերի քանակը տարեցտարի կավելանա, և հնարավոր է նաև, որ մոտ ապագայում մրցաշարին մասնակցեն ոչ միայն ֆինանսական, այլև ուրիշ ոլորտների կազմակերպություններ։

Հաղթողներն արժանացան ոչ միայն գավաթների և մրցանակների` գրքերի տեսքով, այլև «Տարվա ինտելեկտուալ բանկ» դիպլոմների, որոնք հանձնվեցին փառատոնի հաղթող «Ամերիաբանկին» և ««Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» կատեգորիայի չեմպիոն» «HSBC Armenia» թիմին։

Փառատոնի կազմակերպիչ «Գիտակների հայկական ասոցիացիան» մշտապես ընդլայնում է միջոցառումների աշխարհագրությունը` ներգրավելով տարբեր կազմակերպությունների։ Մրցաշարի նպատակն է խթանել ՀՀ ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերում և առավելագույնս նպաստել երկրում խաղի տարածմանը։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:15
23 Նոյեմբերի 2017
4-ամյա մոդել Էմիլի Մադոյանը հավակնում է Instagram–ի աստղի կոչմանը (ՖՈՏՈ)
4–ամյա մոդել Էմիլի Մադոյանի լուսանկարները մեծ ճանաչում են վայելում Instagram–ում։
17:04
22 Նոյեմբերի 2017
Հսկա սարդը պատանդ է վերցրել ավստրալուհուն (ՎԻԴԵՈ)
Ավստրալիայի բնակչուհին 20 րոպե չի համարձակվել դուրս գալ մեքենայից սարդի պաճառով։
15:57
22 Նոյեմբերի 2017
Անցնում ենք հեծանիվների. հեծանվուղիների թիվը Երևանում կավելանա (ՎԻԴԵՈ)
Երևանում շուտով կավելանա հեծանվուղիների թիվը:
14:28
22 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ նոր նախագիծ է մեկնարկում «Матч ТВ»–ով (ՎԻԴԵՈ)
«Матч ТВ» ռուսական հեռուստաալիքով շուտով նոր նախագիծ կսկսվի` Հայաստանի ֆուտբոլի հավաքանի ավագի մասնակցությամբ։
10:15
21 Նոյեմբերի 2017
Հրապարակվել է տիեզերքից արված Սևանա լճի բացառիկ լուսանկարը (ՖՈՏՈ)
Տիեզերքից արված Սևանա լճի բացառիկ լուսանկար է հրապարակվել։
13:15
20 Նոյեմբերի 2017
Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Քուշները կընտրի «Ավրորա» մրցանակի հավակնորդներին և դափնեկրին
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիրը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին։
21:00
19 Նոյեմբերի 2017
Dolce & Gabbana–ն կսկսի մակարոն վաճառել
Իտալական Dolce & Gabbana նորաձևության տունը պաստա արտադրող Pastificio Di Martino ընկերության հետ համատեղ կթողարկի պաստայի կապսուլային հավաքածու։
17:58
19 Նոյեմբերի 2017
Chevrolet–ը ներկայացրել է հզորագույն Corvette–ը (ՖՈՏՈ)
Chevrolet ընկերությունը ներկայացրել է Corvette–ի ամենահզոր մոդիֆիկացիան։
16:41
19 Նոյեմբերի 2017
Օգտակար է արդյո՞ք նախաճաշից հրաժարվելը
Մեծ Բրիտանիայի, Լոբորոյի և Բեդֆորդշիրի երկու համալսարանների գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ:
13:52
19 Նոյեմբերի 2017
«Միսս աշխարհ 2017»-ի ժյուրին հայտարարել է մոլորակի ամենագեղեցիկ աղջկա անունը (ՖՈՏՈ)
Հայտնի է դարձել, թե ով է արժանացել «Միսս աշխարհ 2017» մրցույթի հաղթողի կոչմանը:
11:00
19 Նոյեմբերի 2017
Դիանա Շալժիյանը կատարել է Մակարևիչի հայտնի երգը «Ձայնը» ռուսական շոուի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Դիանա Շալժիյանը ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը» շոուի «Նոկաուտ» փուլում կատարել է Անդրեյ Մակարևիչի հայտնի երգը։
21:05
18 Նոյեմբերի 2017
Պարզվել է, որ գիշերը ստացած վնասվածքը երկու անգամ ավելի դանդաղ է լավանում, քան ցերեկվանը
Պարզվել է, որ գիշերային ժամերին ստացած վերքերը երկու անգամ ավելի դանդաղ են լավանում, քան ցերեկվա ժամերի վերքերը։