441.06
4.43
403.38
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է Վանաձորում վերելակի անկման պատճառը (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

18:23
09 Հունիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2017 թ.–ի հունիսի 1–ի թիվ 600 հրամանով ստեղծվել էր հանձնաժողով, որն իրականացրել է 2017թ. մայիսի 30-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան 74/1 շենքում տեղի ունեցած ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքի տեխնիկական քննություն և կազմել եզրակացություն, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, վերելակը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան 74/1 շենքում: Այն մարդատար է, 320 կգ բեռամբարձությամբ, 0,71 մ/վ անվանական արագությամբ և 9 հարկային կանգառով:

Վերելակը 2006 թ.–ի սեպտեմբերի 4–ին գրանցվել է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, «Նարեկ» համատիրության կազմում՝ ԱՎՕ 6/2-0083, հերթական ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթարկվել է 2016 թ.–ի դեկտեմբերի 23–ին և ստացել է դրական եզրակցություն:

«Ժամանելով դեպքի վայր, հանձնաժողովը պարզել է, որ վերելակը հոսանքազրկված է, իսկ խցիկը գտնվում է 8-րդ և 9-րդ հարկերի արանքում: Բոլոր հարկերում հորանի դռները փակ էին, իսկ վերելակի խցիկի դռները կիսափակ վիճակում արգելափակված էին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Загружается новость ... "Лево"

Հանձնաժողովը, հիմնվելով ականատեսներ Նունե Մխիթարյանի, Վարդան Մխիթարյանի և Վիկա Արզումանյանի բացատրությունների վրա պարզել է, որ մայիսի 30-ին ժամը 18:30-ի սահմաններում Վիկա Արզումանյանը, Լուսինե Զաքարյանը և Նունե Մխիթարյանը մտնում են Աղայան 74/1 շենքում գտնվող մարդատար վերելակը և սեղմում 3-րդ հարկի կոճակը: Վերելակը կանգնում է 3-րդ հարկում, Նունե Մխիթարյանը դուրս է գալիս վերելակից և նկատում, որ վերելակը հորանի և խցիկի բաց դռներով սկսում է շարժվել վերև: Լուսինե Զաքարյանը, տեսնելով, որ վերելակը շարժվում է բաց դռներով, փորձում է դուրս գալ վերելակից, ինչի հետևանքով, կորցնելով հավասարակշռությունը, խցիկի հատակի ու հորանի դռների շեմի միջև առաջացացած բացվածքով ընկնում է հորանը, իսկ վերելակը շարունակում է ընթացքը մինչև 6-րդ և 7-րդ հարկերի արանքը, որտեղ և Վիկա Արզումանյանը, տեսնելով, որ խցիկի դռները սկսում են փակվել, ոտքերով պահում է դռները և օգնություն կանչում: Հարևանները, լսելով վերելակից եկող օգնության կանչերը, Վարդան Մխիթարյանի օգնությամբ վերելակից դուրս են բերում Վիկա Արզումանյանին, ապա իմանալով, որ Լուսինեն խցիկից ընկել է հորանը, իջնում են 1-ին հարկ և հորանի գետնախորշից հանում Լուսինեին, որին շտապօգնության մեքենայով տեղափոխում են հիվանդանոց:

Загружается новость ... "Право"

Գերատեսչության եզրակացության համաձայն` արտադրադրական դժբախտ դեպքի պատճառ է հանդիսացել վերելակի բաց դռներով շարժվելը` դռների փակման էլեկտրական շղթայիչգործելու հետևանքով:

Համաձայն «Վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 09.02.2006թ. թիվ 692-Ն որոշման պահանջների թիվ 307 կետի (Հորանի և խցիկի դռներիփակման հսկող անջատիչները պետք է անջատեն էլեկտրական շղթան, եթե հորանի և խցիկի դռների փեղկերից թեկուզ մեկը չի փակվում) և ըստ թիվ 310 կետի (Հորանի դռների ավտոմատ փականների փակվելը վերահսկող անվտանգության էլեկտրական սարքավորումը պետք էանջատի անվտանգության շղթան` դռները փակված չլինելու դեպքում)`տուժող Լուսինե Զաքարյանն ինքնուրույն փորձել է դուրս գալ շարժվող՝ վերև ընթացող, վերելակի խցիկից, այսինքն՝ ինքնաէվակուացման հետևանքով էլ ընկել է հորանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար