484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական այբուբեն` պատված ոսկով և ադամանդներով
11:48
26 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քարդաշյան ընտանիքից բացի, հայերն ունեն բազմաթիվ այլ առիթներ հպարտանալու ԱՄՆ–ում բնակվող իրենց հայրենակիցներով։ Այդ առիթներից մեկը  Vanna K. ապրանքանիշն է, որը պատկանում է ԱՄՆ–ում բնակվող ոսկերիչների ընտանիքին` ոսկերիչ–դիզայներ Վաննա Կիցինյանի գլխավորությամբ։

Վերջերս այս ապրանքանիշը թողարկել է հայկական այբուբենի տառերի տեսքով զարդերի հավաքածու (Armenian Mashtots Letter collection), որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, հաղորդում է www.jckonline.com–ը։

Հավաքածուի տառերից յուրաքանչյուրը պատրաստված է սպիտակ, դեղին և վարդագույն ոսկուց։ Հավաքածուում ներառված են նաև մանյակներ, ճարմանդներ` պատված ադամանդներով։ Օրինակ, հայկական տառերով մանյակը, որը զարդարված է մանր ադամանդներով, արժե 600 դոլար։

«Հայոց լեզուն աներևակայելի գեղեցիկ է, էսթետիկ և հարուստ, պարզապես անգին է մշակութային տեսակետից», – նշել է Վաննա Կիցինյանը։

Դիզայներն ավելացրել է, որ իր համար կարևոր էր ստեղծել այբուբենի տառերը ներկայացնող նմուշներ, քանի որ հայկական այբուբենն ազգային ինքնության պահպանման համար մղվող հայ ժողովրդի պայքարի կարևոր  մասն է։ –0– 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: