478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնակիչները երազում են հանգիստն անցկացնել Ֆրանսիայում. ԵԶԲ–ի զեկույց
19:18
19 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բնակիչների համար տուրիստական այցելությունների ամենացանկալի երկիրը Ֆրանսիան է։ Նման տվյալներ են ներկայացվում «ԵԶԲ–ի ինտեգրացիոն բարոմետր 2015» զեկույցում։

 «ԵԶԲ–ի ինտեգրացիոն բարոմետր 2015» զեկույցը ներկայացրել է Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնը։ Այս տարի հետազոտությանը մասնակցել են տարածաշրջանի ինը երկրների (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուկրաինա) ավելի քան 11 հազար քաղաքացիներ։

ԱՊՀ երկրներում հարցվածների տուրիստական կողմնորոշումն ու հետաքրքրությունները որոշելու համար նրանց հարցրել են, թե ներկայացված երկրներից ու՞ր նրանք կցանկանային գնալ հանգիստն անցկացնելու կամ տուրիստական նպատակով։

Հետազոտության արդյունքները վկայում են, որ Հայաստանում հարցվածների 30 տոկոսը ցանկանում է հանգիստն անցկացնել Ֆրանսիայում։ Միաժամանակ հարցվածների 22 տոկոսը որպես տուրիստական գրավիչ ուղղություն նշել է Գերմանիան, իսկ 18 տոկոսը` Ռուսաստանը։

Ըստ զեկույցի` հայերի համար առավել գրավիչ տուրիստական ուղղությունները ԵՄ երկրներն են` 48 տոկոս։ Միաժամանակ հայերի մոտ 26 տոկոսը նախընտրել է այցելել ԱՊՀ երկրներ կամ ուրիշ երկրներ։

ԱՊՀ երկրներում հարցվածներին հարցրել են այն մասին, թե ո՞ր երկրների զբոսաշրջիկներին նրանք կցանկանային տեսնել իրենց երկրում։ Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում հարցվածների 50 տոկոսը լոյալ է Ֆրանսիայից ժամանած զբոսաշրջիկների նկատմամբ։ Միաժամանակ  Հայաստանի բնակիչներն ավելի շատ իրենց երկրում կցանկանային տեսնել ԱՄՆ–ից (48%), Գերմանիայից (46%) և Ռուսաստանից (43%) ժամանած զբոսաշրջիկներին։

 «Հարցվածների մոտ 22 տոկոսն ընդհանրապես ոչ մի տեղ չի ցանկանում գնալ անգամ տուրիստական նպատակներով։ Հայաստանում վերջին տարում հանգիստն անցկացնելու նպատակով արտերկիր մեկնել ցանկացողների մասնաբաժինը նվազել է` 28 տոկոսից հասնելով 23 տոկոսի», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Ինտեգրացիոն բարոմետր» նախագիծը գործում է 2012 թ.-ից: Այն իրականացվում է ԵԶԲ–ի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի և «Եվրասիական մոնիտորի» հետ համատեղ:  

Այս զեկույցը ներկայացնում է նախագծի չորրորդ փուլի հիմնական արդյունքները։

ԵԶԲ–ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։-0– 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: