ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հանրապետության տարածքում սպասվում է ջերմատիճանի բարձրացում, հաղորդում է Հայպետհիդրոմետը։
Փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 2-ին առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, իսկ փետրվարի 4-5-ին կբարձրանա 5-6 աստիճանով:
Քամին կլինի հյուսիս-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ:
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-ին սպասվում է ամպամածություն, հնարավոր են թույլ տեղումներ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 1–ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կտատանվի զրոյից բարձր 3–5 աստիճանի սահմանում, իսկ գիշերը` զրոյից ցածր 1–3 աստիճանի սահմանում։