ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության տարածքում ձյան տեսքով տեղումները ժամանակ առ ժամանակ կշարունակվեն, հաղորդում է Հայպետհիդրոմետը։
Հունվարի 2-ին, 5-6-ը սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 2-4-ն աստիճանաբար կնվազի 15-17 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում հունվարի 2-ին, 5-6-ը սպասվում է ձյուն, հունվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հունվարի 2–ի ցերեկը կտատանվի զրոյից ցածր 1 աստիճանից մինչև 3 աստիճան ցրտի սահմանում, հունվարի 3–ի ցերեկը` զրոյից ցածր 7 աստիճանից 9 աստիճան ցրտի սահմանում։
Երևանում հունվարի 4–ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի` հասնելով զրոյից ցածր 18 աստիճանից 20 աստիճան ցրտի սահմանում, իսկ ցերեկը` զրոյից ցածր 4 աստիճանից 6 աստիճան ցրտի սահմանում։–0–